Մածունով կարկանդակներ. Հյութալի մսով և սնկով միջուկով, փափուկ նախուտեստ

մածունով կարկանդակներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Համեղ ու պարզ բաղադրատոմսով եկեք պատրաստենք մածունով կարկանդակներ, որոնք կլցոնենք մսով, սնկով և կանաչիներով:

Այս կարկանդակները շատ նման են ուզբեկական սամոսայի: Այնտեղ բազմաթիվ լցոններով են պատրաստում, տարբեր համերով և թխում են թոնրի մեջ:

Իսկ մենք սա պատրաստում ենք ջեռոցում, բայց միևնույն է, այս կարկանդակները ստացվում են հյութալի միջուկով՝ մեծ քանակությամբ կանաչիների և փափուկ խմորի շնորհիվ, որը կարելի է հունցել նաև կեֆիրով:

Եվ նույնիսկ հաջորդ օրն այս կարկանդակները փափուկ են մնում:

մածունով կարկանդակներ

Մածունով կարկանդակներ. Անհրաժեշտ բաղադրիչները

Խմորի համար

_1 ոչ լիքը բաժակ մածուն

_2 բաժակ ալյուր

_80 գ կարագ

_0,5 թեյի գդալ աղ

_5 գ սոդա

_30 գ շաքար

_ձու՝ կարկանդակների վրա քսելու համար

մածունով կարկանդակներ

Լցոնի համար

_250 գ աղացած միս (կարող եք մսի խառնուրդ վերցնել)

_200 գ պահածոյացված սունկ

_4 պճեղ սխտոր

_Աղ՝ ըստ ճաշակի

_0,5 փունջ սամիթ

_0,5 փունջ մաղադանոս

_0,5 փունջ կանաչ սոխ

_Աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

_50 գ կարագ

մածունով կարկանդակներ

Մածունով կարկանդակներ. Պատրաստման եղանակը

_Նախ պատրաստեք խմորը: Մի ամանի մեջ լցնել ալյուրը, շաքարը, աղը և խմորի սոդան, խառնել:

_Մեջը լցնել մածունը և հալված կարագը:

_Բահիկով խառնել, երբ ալյուրը վերցնի ամբողջ հեղուկը, խմորը ձեռքերով հունցել, բայց աշխատեք չչափազանցնել, քանի որ մածունով խմորը չի սիրում երկար հունցում:

_Ձեր խմորը պետք է լինի փափուկ և ճկուն: Ծածկել խմորով ամանը սրբիչով կամ պլաստիկ տոպրակով և թող այն հասունանա մեկ ժամ:

_Մինչ այդ պատրաստեք միջուկը: Տապակի մեջ հալեցնել կարագը և դրա մեջ տապակել աղացած միսը և սունկը, աղ անել:

_Կանաչիները մանրացնել և լցնել ամանի մեջ: Դրան ավելացնել սառած աղացած միսը սնկով, մանրացված սխտորը, համեմունքները և լավ խառնել:

_Խմորը բաժանել 12 մասի, յուրաքանչյուր կտորը բացել փոքրիկ ափսեի չափ հարթ բլիթի նման: Միջուկը դնել խմորի վրա:

_Երեք կողմից բարձրացնել խմորի եզրերը և ձևավորել եռանկյուն կարկանդակներ:

_Փորձեք կարկանդակները լցնել բավարար չափով, քանի որ կանաչիները թխելու ընթացքում նվազում են ծավալի առումով և եթե քիչ միջուկ դնեք, կարկանդակները կիսով չափ դատարկ կլինեն:

_Յուղած տապակի վրա կարկանդակները դնել կարի կողմը՝ ներքև և վրան հարած ձու քսել:

_Թխել դրանք 200 ° ջերմաստիճանում մոտ 25 րոպե, մինչև ոսկե դարչնագույնը

մածունով կարկանդակներ

Մածունով կարկանդակները մատուցեք տաք վիճակում:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կարտոֆիլով կարկանդակներ ջեռոցում

Խնդրում ենք Գնահատեք