Մակարոնեղենը պանրով և սերուցքային սոուսով. Անփոխարինելի ուտեստ, որը հարմար է բոլորին

մակարոնեղեն ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Մակարոնեղենը պանրով և սերուցքային սոուսով չի գիրացնում, այնպես որ կարիք չկա խուսափել դրանից, եթե որոշել եք նիհարել: Ցանկանում ենք առաջարկել մակարոնեղեն պանրով և սերուցքային սոուսով:

Հետաքրքրասերի համար, նախ, հետաքրքիր փաստեր մակարոնեղենի մասին:
Ըստ տարբեր աղբյուրների՝ ընդհանուր առմամբ գոյություն ունի մակարոնեղենի 400-600 տեսակ: Մակարոնեղենի համաշխարհային օրը նշվում է հոկտեմբերի 25-ին: Մակարոնեղենի համար հատուկ մեքենա է ստեղծվել Իտալիայում դեռևս 1819 թվականին: Ջովաննի Բոկաչոյի «Դեկամերոն» հայտնի վեպում 1350 թ.-ին առաջին անգամ է գրվել  մակարոնեղենի մասին:

Հայտնի կոմպոզիտոր Ռոսսինին ասել է, որ իր կյանքում 2 անգամ լաց է եղել: Առաջին անգամ, երբ լսել է Պագանինիի խաղը, իսկ երկրորդը, երբ  ձեռքից գցել է մակարոնեղենի մի ափսե: Ո՞վ գիտի, գուցե դա հենց մակարոնեղեն էր պանրով և սերուցքային սոուսով:

մակարոնեղեն

Մակարոնեղենը պանրով և սերուցքային սոուսով. Հիմնական բաղադրիչները.

_500 գր մակարոնեղեն

_50 գրամ կարագ

_150 մլ սերուցք 15%

_2 պճեղ սխտոր

_150 գրամ յուղալի թթվասեր

_200 գրամ պանիր

_Թարմ կանաչեղեն` ըստ ճաշակի

_1 թեյի գդալ աղ

Մակարոնեղենը պանրով և սերուցքային սոուսով. Անփոխարինելի ուտեստ, որը հարմար է բոլորին

Մակարոնեղենը պանրով և սերուցքային սոուսով. Պատրաստման եղանակը

_Մանր կտրատել սխտորը:

_Մանրացված կանաչին խառնել սերուցքային սոուսով պանրին:

_Նախապես տաքացված թավայի մեջ դնել կարագը, լցնել սխտորը, մի փոքր տապակել:

_Թավայի մեջ ավելացնել թթվասեր, սերուցք և կանաչիներ:

_Կափարիչի տակ թույլ տալ սոուսի շոգեխաշումը:

_Աղ արած ջուրը եռացնել:

_Լցնել մակարոնեղենը ջրի մեջ և խառնել առաջին 2 րոպեներին:

_Մակարոնեղենը եփել անհրաժեշտից մի քիչ պակաս:

_Քամեք մակարոնեղենը, լցնել յուղալի սոուսի վրա, խառնել և եփել կափարիչի տակ ևս 5 րոպե:

_Քանի որ պատրաստում եք մակարոնեղենը պանրով և սերուցքային սոուսով, այնպես որ մակարոնեղենի վրա հավասարապես շաղ տվեք պանիր, ծածկեք և թողեք ևս 2 րոպե:

_Մակարոնեղենը պանրով և սերուցքային սոուսով պատրաստ է:

Առաջարկում ենք ևս մի հրաշք` պիցցա պատրաստենք այս եղանակով:

Պիցցա Առանց Խմոր Թխելու․ Համեղ և Արագ Հրաշք Պիցցա

Խնդրում ենք Գնահատեք