Մակարոնը սերուցքային սոուսով. Հիանալի նրբահամ ուտեստ

Մակարոնը սերուցքային սոուսով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Անչափ համեղ և ախորժելի է ստացվում Մակարոնը սերուցքային սոուսով: Ճաշատեսակը բավականին պարզ է, բայց աներևակայելի համեղ։

Իմ ընտանիքը սիրում է մակարոնեղեն, և երբ ես դրանք պատրաստում եմ, մեր տանը տոն է լինում անգամ սովորական աշխատանքային օրերին:

Մակարոնը սերուցքային սոուսով

Մակարոնը սերուցքային սոուսով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Շամպինիոն 700-800 գրամ

_Ձու 5-6 հատ

_Կարագ 80 գրամ

_Սերուցք 100 մլ

_Մակարոն 300-400 գրամ

_Աղ՝ ըստ ճաշակի

Մակարոնը սերուցքային սոուսով
Մակարոնը սերուցքային սոուսով. Պատրաստման եղանակը

_Ձվերին աղ անել և հարել մինչև հարթվի, անցկացնել քամոցով, որպեսզի սպիտակուցներն ու դեղնուցներն ավելի լավ իրար միանան։

_Առանձին եփել մակարոնը, տապակել սունկը:

_Եռացող ջրով կաթսայի վրա դնել հարած ձվերով կաթսան և խառնելով եփել մինչև թանձրանա։

_Այնուհետև լցնել սերուցքը, ավելացնել նախապես տապակած սունկն ու եփած մակարոնեղենը։

_Ամբողջը խառնել և ուտեստը պատրաստ է։

Ուտեստը պետք է մատուցել տաք վիճակում։

Մակարոնը սերուցքային սոուսով

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Վերմիշելով փլավ

Խնդրում ենք Գնահատեք