Մակարոնով ընթրիք. Յուրահատուկ և նրբահամ ուտեստ

Մակարոնով ընթրիք ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Մակարոնով ընթրիք. Յուրահատուկ և նրբահամ ուտեստ

Այսօր նման բաղադրատոմսերը շատ տարածված են, որոնց օգնությամբ դուք կարող եք միանգամից եփել մի քանի ուտեստներ:

Մենք ձեզ առաջարկում ենք մակարոնեղենով և հավի սրտերով մի նման բաղադրատոմսի տարբերակ:

Մակարոնով ընթրիք

Մակարոնով ընթրիք. Անհրաժեշտ բաղադրիչները

  1. Հավի սրտեր 400 գ
  2. Մակարոն 300 գ
  3. Գազար 1 հատ
  4. Սոխ 1 հատ
  5. Տոմատի մածուկ 2 ճաշի գդալ
  6. Ջուր 950 մլ
  7. Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի
  8. Կանաչիներ՝ ըստ ճաշակի

Մակարոնով ընթրիք

Մակարոնով ընթրիք. Պատրաստման եղանակը

  1. Լավ լվանալ հավի սրտերը, հեռացնել բոլոր ավելորդ մասերը, կիսել 2 մասի:
  2. Մանր կտրատել սոխը, քերել գազարը խոշոր քերիչով:
  3. Տապակել սրտերը բուսական յուղով, մինչև փափկեն:
  4. Ավելացնել սոխ ու գազար, տապակել 3 րոպե:
  5. Աղ և պղպեղ անել, ավելացնել ձեր սիրած համեմունքները, տոմատի մածուկը, խառնել և տապակել ևս 3 րոպե:
  6. Լցնել ջուրը, ծածկել, թուլացնել կրակը և եփել 30 րոպե:
  7. Լցնել մակարոնը, ավելացնել մի քիչ աղ, խառնել, ծածկել կափարիչով և եփել 10 րոպե թույլ կրակով:

Մակարոնով ընթրիք

Կարող եք նաև շամպինիոն ավելացնել, այդ դեպքում կստանաք մակարոնեղեն՝ սնկերի բույրով և համով:

Կարող եք նաև ավելացնել համեմունքներ մակարոնեղենի համար, կստանաք իսկական իտալական ուտեստ:

Մակարոնով ընթրիքը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Վերմիշելով փլավ

Խնդրում ենք Գնահատեք