Մակարոնով ու Աղացած Մսով ջեռեփուկ. Համեղ ու արագ պատրաստվող ընթրիք

ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Մակարոնով ու աղացած մսով ջեռեփուկ. Համեղ ու արագ պատրաստվող ընթրիք, որը շատ հարմար է, երբ ժամանակ չունեք խոհանոցում որևէ նրբահամ խորտիկ պատրաստել: Սրանցից մեզ տալիս էին մանկապարտեզում: Այնպես որ, կարող եք վստահաբար պատրաստել ողջ ընտանիքի համար, բոլորին դուր կգա:

Այս ջեռեփուկը բազում առավելություններ ունի, որոնք կարելի է ըստ արժանվույն գնահատել, բայց մենք սահմանափակվենք միայն նրանով, որ արագ է պատրաստվում, շատ համեղ է և հագեցնող: Այնպես որ առաջ, դեպի խոհանոց, առանց այդ էլ ժամանակ չունեք)

Պատրաստեք այս ջեռեփուկը և դուք չեք փոշմանի:

Մակարոնով ու աղացած մսով ջեռեփուկ

Մակարոնով ու աղացած մսով ջեռեփուկ. Բաղադրությունը

_250 գր մակարոն

_200 գրամ կաթնաշոռ

_1 թեյի գդալ բուսական յուղ

_150-200 գրամ աղացած միս

_թթվասեր — 1 բաժակ

_աղ` ըստ ճաշակի

_ձու

Մակարոնով ու աղացած մսով ջեռեփուկ

Մակարոնով ու աղացած մսով ջեռեփուկ. Քայլ առ քայլ բաղադրատոմս

_Եփել մակարոնեղենը աղ արած ջրի մեջ:

_Բուսական յուղի մեջ, մի քիչ ջուր ավելացնելով, տապակեք աղացած միսը մինչև պատրաստ լինելը:

_Քամել պատրաստի մակարոնը, խառնել այն աղացած մսին, ավելացնել ձուն, թթվասեր և կաթնաշոռ, աղ, պղպեղ անել ըստ ճաշակի:

_Համաչափ տարածեք ստացված զանգվածը ձևամանի մեջ, այն դրեք նախապես մինչև 180 ° C տաքացված ջեռոցը:

_Թխել 15-20 րոպե, մինչև ոսկե դարչնագույն դառնա:

Մակարոնով ու աղացած մսով ջեռեփուկը պատրաստ է, վստահեցնում ենք, որ շատ համեղ կլինի:

Աշխարհի Ամենաարագ և Համեղ Ընթրիքը Հաշված րոպեների ընթացքում

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք