Մարոնեղենը մսով. Աննկարագրելի համեղ ուտեստ

Մարոնեղենը մսով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Այսօր ներկայացնում ենք Մարոնեղենը մսով ուտեստի բաղադրատոմս: Ես արդեն մոռացել եմ, թե երբ եմ վերջին անգամ մակարոնն ուրիշ եղանակով պատրաստել:

Այն ժամանակից, ինչ իմացա այս տարբերակի մասին, միշտ պատրաստում եմ այսպես: Այսպես ստացվում է շատ ավելի արագ և առանց դժվարության:

Մարոնեղենը մսով

Մարոնեղենը մսով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ցանկացած աղացած միս՝ 300-400 գր

_Սոխ 1 հատ

_Լոլիկ 2 հատ

_Սխտոր 3 պճեղ

_Մակարոնեղեն 300-350 գր

_Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի

_Ջուր

_Բուսական յուղ տապակելու համար 3 ճաշի գդալ

Մարոնեղենը մսով

Մարոնեղենը մսով

Մարոնեղենը մսով. Պատրաստման եղանակը

_Նախ բանջարեղենը լվանալ և մաքրել, սոխն ու սխտորը մանր կտրատել, լոլիկը՝ մի քիչ մեծ կտորներով:

_Թավայի մեջ լցնել մի քիչ բուսական յուղ, լցնել մանր կտրատած սոխն ու սխտորը, տապակել մի քանի րոպե։

_Ավելացնել աղացած միսը, խառնել ամեն ինչ: Տապակված աղացած միսը պետք է մի փոքր շագանակագույն լինի:

_Հաջորդը, ավելացնել լոլիկը, համեմել աղով և համեմունքներով, խառնել, տապակել ևս 3-4 րոպե։

_Այժմ լցնել մակարոնեղենը՝ անմիջապես փաթեթից:

_Լցնել մոտ երկու բաժակ եռացրած ջուր կամ կարելի է 2 ճաշի գդալ տոմատի մածուկը լուծել ջրի մեջ և խառնել։

_Ծածկել կափարիչով և թողնել մարմանդ կրակի վրա եփվի, մինչև պատրաստ լինելը:

Մարոնեղենը մսով

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Վերմիշելով փլավ

Խնդրում ենք Գնահատեք