Մեքսիկական խորոված հավ. Հագեցնող և ախորժելի ընթրիք

Մեքսիկական խորոված հավ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Սալսայով կծու մեքսիկական խորոված հավը դուր կգա մեքսիկական խոհանոցի սիրահարներին:

Հարմար է ընկերների հետ խնջույքի համար։ Պահպանեք բաղադրատոմսը նաև ամռան տաք օրերին պիկնիկների ժամանակ պատրաստելու համար:

Ի դեպ, համեմուքները կարող եք վերցնել ըստ ձեր ճաշակի, քանի որ մեքսիակական խոհանոցում մեր սովոր համից շատ են օգտագործվում դրանք:

Մեքսիկական խորոված հավ

Մեքսիկական խորոված հավ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավ 1,5–2 կգ քաշով 1 հատ

_Թեթև գարեջուր 1 լ

_Լայմի կեղևի քերուկ և հյութ 1 հատ

_Աղացած չաման 1 ճաշի գդալ

_Քաղցր պապրիկա 1 ճաշի գդալ

_Սխտորի փոշի 1 ճաշի գդալ

_Աղացած համեմ 1 թեյի գդալ

_Սև պղպեղ 1 թեյի գդալ

_Շաքարավազ 1 ճաշի գդալ

_Աղ 1 ճաշի գդալ

_Բուսական յուղ

Լոլիկի սալսայի համար

_Լոլիկ 2 հատ

_Կարմիր չիլի պղպեղ 1 հատ

_Կանաչ չիլի 1 հատ

_Կարմիր սոխ 1 հատ

_Լայմի հյութ և քերուկ 1 հատ

_Աղացած չաման մի պտղունց

_Աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Մեքսիկական խորոված հավ

Մեքսիկական խորոված հավ. Պատրաստման եղանակը

_Հավի միսը քսել աղով (մոտ 1 թեյի գդալ) ներսից և դրսից:

_Մնացած աղը, շաքարավազը և բոլոր համեմունքները խառնել լայմի հյութի և քերուկի հետ, լցնել գարեջուրը և խառնել։

_Հավի միսը թաթախել մարինադի մեջ, ծածկել, դնել սառնարանը առնվազն 4 ժամից՝ մինչև 24 ժամ: Ժամանակ առ ժամանակ հավը շրջել մարինադի մեջ։

_Սալսայի համար մաքրել սոխն ու չիլին և մանր կտրատել:

_Լայմը լվանալ խոզանակով, չորացնել։

_Լայմի հյութն ու քերուկը խառնել սոխի և չիլիի հետ, համեմել աղով, պղպեղով և չամանով։

_Լոլիկը չորս մասի կտրատել, սերմերը հեռացնել։

_Միջուկը մանր կտրատել խորանարդներով, ավելացնել չիլիով սոխին, թողնել սառնարանում մնա 1 ժամ։

_Եփելուց առաջ հավը թողնել սենյակային ջերմաստիճանում 1 ժամ, ցամաքեցնել մարինադը (պահել մարինադը):

_Տապակել ջեռոցում, գրիլի կամ շամփուրով ածուխի վրա: Հավի միսը պարբերաբար թրջել գարեջրի մարինադով:

_Պատրաստ լինելուց հետո թողնել, որ հավը 10 րոպե հանգստանա: Դրա համար հավով ամանը փայլաթիթեղով ծածկել։

Մեքսիկական խորոված հավ

Մատուցել լոլիկի սալսայով։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խորոված հավի կրծքամիս տնային պայմաններում

Խնդրում ենք Գնահատեք