Միկրո կարկանդակներ. Արագ պատրաստենք անթիվ քանակի նախուտետներ մեծ ընկերախմբի համար
Սրանք շատ համեղ են ստացվում: Կարկանդակներ առանց առանձին ձևավորման:
Այս հետաքրքիր գաղափարը, որը հուշել են խոհանոցային պարզ հարմարանքները` վերածվել է համային իրական հաճույքի: Միկրո կարկանդակներն այսպիսի հիանալի գաղափար են տնային հավաքույթների կամ բնության գրկում պիկնիկների համար: Դրանք պատրաստվում են շատ արագ, և ստացվում է միանգամից մեծ քանակության:

Содержание
Միկրո կարկանդակներ. Բաղադրությունը.
- 250 մլ կեֆիր
- 500-600 գրամ ալյուր
- 25 մլ արևածաղկի ձեթ
- 1 ճաշի գդալ թթվասեր
- 0,5 գդալ սոդա
- շաքար — 1 թեյի գդալ
- ձու
Լցոնի համար.
- սամիթի մի փոքր փունջ
- 1 պճեղ սխտոր
- 2 ճաշի գդալ թթվասեր
- 250-300 գրամ պանիր, գերադասելի է սուլուգունի
- դեղնուց
- քնջութի սերմեր` վրան ցանելու համար
Դուք կարող եք նաև օգտագործել նաև աղացած միս, երշիկեղեն, լյարդ և այլն:

Միկրո կարկանդակներ. Քայլ առ քայլ բաղադրատոմս
- Նախ պատրաստել խմորը. Մածունը խառնել ձվի հետ, ավելացնել թթվասեր, արեւածաղկի ձեթ, սոդա, շաքարավազ, եւ վերջում մաղած ալյուր: Խմորը հունցել:
- Լցոնը կարող է լինել ինչպիսին ցանկանում եք: Այս լցոնի համար քերել պանիրը, ավելացնել մանրացրած սամիթ, սխտոր: Ավելացնել նաև թթվասեր:
- Խմորը բաժանել 4 մասի: Մեկ հատվածը գրտնակել, ծածկել հարմարանքը և բջիջների փոսիկների մեջ շարել լցոնը: Ծածկել խմորի երկրորդ շերտով և վերևից գրտնակելով պատրաստել կարկանդակները:
- Քսել տապակը կարագով և դրա վրա շարել կարկանդակները: Կարելի է ծածկել յուղաթղթով:
- Կարկանդակների վերևի մասը քսել հարած ձվի դեղնուցով և շաղ տալ քնջութի սերմեր:
- Թխել կարկանդակները 180 աստիճանով մոտ 20 րոպե:

Միկրո կարկանդակները պատրաստ են: Ահա այսպիսի գեղեցկություն:
Բարի ախորժակ
Տեսանյութ
Համեղ կարկանդակ







