Շատ հեշտ պատրաստվող և շատ էլեգանտ մինի խորովածները խնջույքի սեղանին մատուցեք որպես սովորական խորովածի հիանալի այլընտրանք:
Սրանք, ի դեպ, կարելի է պատրաստել նաև ամառանոցում՝ կրակի վրա: Իսկ հիմա կպատրաստենք ջեռոցում։

Մինի խորովածներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Խոզի փափկամիս 500 գր
_Խոշոր դեղին բուլղարական պղպեղ 2 հատ
_Սոյայի սոուս 1/2 բաժակ
_Կծու մանանեխ 2 ճաշի գդալ
_Մեղր 1 ճաշի գդալ
_Սխտոր 3 պճեղ
_ Մի նարնջի հյութ և կեղևի քերուկ

Մինի խորովածներ. Պատրաստման եղանակը
_Մարինադի համար կտրատել սխտորն ու կեղևը, խառնել մնացած բաղադրիչների հետ, մինչև հարթվի, թողնել մարինացվի 10 րոպե։
_Այդ ընթացքում միսը կտրատել խորանարդներով՝ մոտ 2-ից 3 սմ չափսի, միսը լցնել մարինադի մեջ 1 — 2 ժամով։
_Փայտե շամփուրները 1-2 ժամ թրջել տաք ջրի մեջ։
_Կտրել պղպեղը մոտավորապես նույն չափի կտորներով, ինչպես միսը:
_Մսի և պղպեղի կտորները շարել շամփուրների վրա հերթով:
_Թխել փայտածուխի վրա կամ ջեռոցում ամենաթեժ կրակով (կամ 230 ° C ջերմաստիճանում) 5 րոպե:

Մատուցել անմիջապես, տաք-տաք։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Խորոված հավի կրծքամիս տնային պայմաններում







