Թավայի մեջ պատրաստեք Մինի չեբուրեկներ, դրանք արագ կարկանդակների ունվերսալ և շահեկան տարբերակն է:
Ստացվում է շատ փափուկ, խրթխրթան կեղևով նախուտեստ աղացած մսից։

Մինի չեբուրեկներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_ ալյուր 1 կգ
_ եռման ջուր 420 գ
_ բուսական յուղ 2 ճաշի գդալ
_ աղ 0,5 թեյի գդալ
_ ձու 2 հատ
_ խոզի աղացած միս 600 գ
_ տավարի միս 600 գ
_ սոխ 3 հատ
_ սառցե ջուր 170 մլ
_ աղ, պղպեղ, համեմունքներ, կանաչիներ

Մինի չեբուրեկներ. Պատրաստման եղանակը
_ Ալյուրը մաղել, խառնել աղը, մեջը լցնել բուսայուղ և խառնել։
_ Լցնել եռման ջուր և բահիկով եռանդուն խառնել, մինչև խմորը գոլանա։
_ Ձվերը հարել խմորի մեջ։
_ Խմորը հունցել մինչև ամբողջովին համասեռ, հարթ և առաձգական դառնա։
_ Ծածկել և թողնել 20 րոպե։
_ Միսը աղալ և համեմել մանր կտրատած սոխով, կանաչիներով, համեմունքներով։
_ Ջուրը մաս-մաս լցնել և ուշադիր լինել, որ միջուկը շատ ջրիկ չդառնա։
_ Խմորը բաժանել մասերի և յուրաքանչյուրը գրտնակել բարակ շերտով։
_ Միջուկը քսել վրան, չեբուրեկ ձևավորել:
_ Երկու կողմից տապակել բուսայուղի մեջ, մինչև ոսկե դարչնագույնը։

Այս ունիվերսալ խմորը կատարյալ է ոչ միայն չեբուրեկների, այլ նաև ըստ ձեր ճաշակի ցանկացած միջուկով կարկանդակների համար։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ընտիր պեռաշկի







