Մինի պիցցա. Շատ համեղ ուտեստ, որի բաղադրատոմսը պարզապես անհամեմատելի է

մինի պիցցա ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Մինի պիցցա. Շատ համեղ ուտեստ, որի բաղադրատոմսը պարզապես անհամեմատելի է: Դուք ստանում եք բազում հագեցնող, հյութալի, անուշաբույր փոքրիկ պիցցաներ, մեկ մեծի փոխարեն: Պարզապես անհնար է կանգ առնել, համենայն դեպս համտեսելով գոնե մեկ կտոր, համոզվում եք, որ այն այնքան համեղ է, որ մատները հետը կուտեք: Խմորը եթերային է, փափուկ, իսկ լցոնումը` հյութալի և հագեցնող:

մինի պիցցա

Մինի պիցցա. Անհրաժեշտ բաղադրիչները

Խմոր

_Կաթ 340 մլ

_Ալյուր 650-700 գ

_Թարմ խմորիչ 15 գ (կամ չոր 5-7 գ)

_Ձու 1 հատ

_Բուսական յուղ 100 գ

_Շաքարավազ 3 ճաշի գդալ

_Աղ 1 թեյի գդալ

Լցոն

_Երշիկ 150-200 գ

_Թթու վարունգ 2-3 հատ

_Կոշտ պանիր 150-200 գ

_Մայոնեզ 1 ճաշի գդալ

_Ձու խմորի վերին մասում քսելու համար

մինի պիցցա

Մինի պիցցա. Պատրաստման եղանակը

_Լցնել տաք կաթը խորը ամանի մեջ, ապա ավելացնել շաքարավազ, ձեռքերով տրորել խմորիչը և նույնպես ավելացնել կաթին: Ավելացնել մի քիչ ալյուր և խառնել: Թողնել խմորը հանգստանա 5 րոպե:

_Այնուհետև կոտրել ձու, ավելացնել բուսական յուղ, ավելացնել աղ, ամեն ինչ մանրակրկիտ խառնել:

_Այնուհետև, ավելացնել մնացած ալյուրը և հունցել խմորը:

_Գնդել լավ պատրաստված խմորը, դնել այն ամանի մեջ, ծածկել կպչուն թաղանթով և թողնել 1 ժամ: Դրանից հետո խմորը բաժանել հավասար փոքր կտորների:

_Յուրաքանչյուր կտորը կլորացնել, դնել ջեռուցման տապակի վրա, միմյանցից որոշ հեռավորության վրա: Կրկին թողնել հանգստանա, այս անգամ` 15-20 րոպե:

_Այդ ընթացքում պատրաստել լցոնը, դրա համար կտրատել երշիկը և վարունգները փոքր խորանարդիկներով, խառնել քերած պանրով, ավելացնել մայոնեզը և խառնել:

_Խմորի մեջտեղում մի փոքր բաժակով փոսիկ անել, լցոնել, խմորի կողքերը քսել հարած ձվով, 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ դնել 15 րոպեով: Պատրաստի մինի պիցցայի վրա կետչուպ լցնել:

մինի պիցցա

Մինի պիցցան պատրաստ է: Նման մինի պիցցան հեշտությամբ կարող է փոխարինել լիարժեք ճաշին կամ ընթրիքին, պարզվում է, որ շատ հարուստ և հագեցնող ուտեստ է:

Բարի ախորժակ:

Պիցցա Առանց Խմոր Թխելու․ Համեղ և Արագ Հրաշք Պիցցա

Խնդրում ենք Գնահատեք