Շատ անուշաբույր հավելումներով, կծու խոզի մսով Մինի քաբաբը լրացվում է պրասի կտորներով։ Շատ հյութալի և նուրբ է ստացվում:
Արևելյան խոհանոցի ցանկացած սիրահար կհավանի ճապոնական այս ուտեստը։

Մինի քաբաբ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Աղացած միս 400 գր
_Պրաս (սոխի տեսակ) 1 հատ
_Սոխ 1 հատ
_Սխտոր 2 պճեղ
_Կոճապղպեղ 2 ճաշի գդալ (քերած)
_Համեմի սերմ 1 թեյի գդալ
_Քնջութի յուղ 2 ճաշի գդալ
_Սոյայի սոուս 2 ճաշի գդալ
_Պղպեղ՝ ըստ ճաշակի
_Սոյայի սոուս (ցողելու համար) 5 ճաշի գդալ
_Շաքարավազ (ցողելու համար) 1 ճաշի գդալ
_Քնջութի յուղ (ջրելու համար) 0,5 ճաշի գդալ
_Քնջութի սերմեր ցանելու համար


Մինի քաբաբ. Պատրաստման եղանակը
_Խոզի միսը աղալ մսաղացով, մաքրել և կտրատել սոխը, սխտորը, կոճապղպեղը։ Համեմի սերմը տրորել մուրճիկով։
_Խառնել աղացած միսը, կտրատած սոխը, սխտորը և կոճապղպեղը (ես ամեն ինչ մանրացրել եմ բլենդերով)։
_Ավելացնել քնջութի յուղ, սոյայի սոուս, աղ, պղպեղ, մանր կտրատած համեմ։
_Լավ խառնել զանգվածը։ Փոքր կոլոլակներ ձևավորել և 40 րոպե դնել սառնարանում։
_Սոուս պատրաստել սոյայի սոուսով, շաքարավազով, ավելացնել քնջութի յուղը։ Այս սոուսը պետք է լցնել քաբաբիկների վրա՝ 2-3 րոպեն մեկ։
_Փայտե շամփուրների վրա հերթով դնել կոլոլակ և պրաս։ Շամփուրների երկարությունը կախված է թավայի չափից։ Ես ստիպված էի կտրել դրանք:
_Պրասով կոլոլակներից շամփուրները դնել կարագով տաքացրած տապակի մեջ։
_Տապակել 5 րոպե՝ յուրաքանչյուր կողմից, 2-3 րոպեն մեկ լցնել սոուսը։
_Մատուցելիս դրանց վրա ցանել սև և սպիտակ քնջութի սերմեր։ Մատուցել տերիյակի սոուսով։


Բարի ախորժակ:
Տեսանյութ
Քյուֆթա պատրաստելու 2 տարբերակ







