Այսօր ընթրիքին կեփենք Միսը կարտոֆիլի կեղևով։ Միսը շատ նուրբ է ստացվում, իսկ կեղևն անչափ ախորժելի ու գրավիչ։
Այս ուտեստը, անշուշտ, դուր կգա ընտանիքի բոլոր անդամներին:

Միսը կարտոֆիլի կեղևով. Բաղադրիչները
_կես կիլոգրամ միս՝ տավարի կամ խոզի
_աղ և պղպեղ — ըստ ճաշակի
_երկու-երեք պճեղ սխտոր
_ երկու միջին սոխ
_երեք ճաշի գդալ կետչուպ
_երկու ճաշի գդալ թթվասեր և մայոնեզ
_երկու պալար կարտոֆիլ
_հիսուն գրամ կոշտ պանիր

Միսը կարտոֆիլի կեղևով. Պատրաստման եղանակը
_Միսը կտրել երկու-երեք սանտիմետր հաստությամբ շերտերի, դնել պոլիէթիլենային տոպրակի մեջ և թեթևակի ծեծել մուրճով:
_Պատրաստված մսի կտորները դնել խորը ամանի մեջ, աղ ու պղպեղ անել։
_Կլպել սխտորը, մանր կտրատել և շաղ տալ մսի կտորների վրա։
_Մսի կտորները ձեռքերով լավ շփել, որ համեմվեն։
_Սոխը մաքրել, լվանալ, չորացնել անձեռոցիկով, մանր կտրատել։
_Ջեռոցի տապակը ծածել յուղաթղթով, որը պետք է յուղել բուսայուղով։
_Մսի կտրատած կտորները զգուշորեն դնել թխման թերթիկի վրա և վրան քսել կետչուպով։
_Կետչուպի վրա դնել մանր կտրատած սոխը։
_Առանձին ամանի մեջ թթվասերը և մայոնեզը լավ խառնել։
_Ստացված խառնուրդը քսել մսի կտորների վրա դրված սոխը։
_Կարտոֆիլը մաքրել, լվանալ, քերել խոշոր քերիչով։
_Ավելացնել կես թեյի գդալ աղ և մի պտղունց պղպեղ, խառնել։
_Քերած կարտոֆիլը դնել մսի վրա։
_Կարտոֆիլի վրա քսել թթվասերի բարակ շերտ, որպեսզի ստացվի ոսկեգույն կեղև:
_Ջեռոցը տաքացնել 200 աստիճանով։ Ջեռոցի տապակը դնել ջեռոցում, թխել մոտ 50 րոպե։
_Եփելուց տասը րոպե առաջ միսը հանել ջեռոցից, վրան ցանել քերած պանիրը և նորից դնել ջեռոցը։
_Տասը րոպեից միսը պատրաստ կլինի։

Այս ուտեստը հարմար է ինչպես ճաշի, այնպես էլ ընթրիքի համար։
Միսը հանեք ջեռոցից, գեղեցիկ շարեք մեծ ափսեի վրա, մատուցեք սեղանին և հրավիրեք բոլորին ճաշի։
Բարի ախորժակ!
Տեսանյութ
Ջեռեփուկ տավարի մսով







