Միսը յուղաթղթի մեջ սկսեցինք պատրաստել, երբ հրաժարվեցինք տապակած ուտելիքներից
Մեր ընտանիքում բոլորը կոտլետներ են սիրում: Բայց այն բանից հետո, երբ ծնողները սկսեցին առողջական լուրջ խնդիրներ ունենալ, մենք որոշեցիքն փոփոխություն մտցնել սնվելու կարգի մեջ։
Այս կերպ կարելի է եփել ցանկացած միս՝ հավ, հնդկահավ, խոզի կամ տավարի միս։ Վերցրեք ցանկացած համեմունք, օրինակ՝ պրովանսյան համեմունքների տեսականի, կարրի, պապրիկա:

Միսը յուղաթղթի մեջ. Բաղադրիչներ
_ Միս 1 կգ
_ Աղ 1 թեյի գդալ
_ Սխտոր 5 պճեղ
_ Արևածաղկի ձեթ 3 ճաշի գդալ
_ Սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի

Միսը յուղաթղթի մեջ. Պատրաստման եղանակը
_Տավարի փափկամիսը կտրատել մասերի, մոտ 3 x 4 սմ չափի:
_ Տապակը ծածկելու համար վերցնել այնպիսի երկարության յուղաթուղթ, որ կարելի է երկու տակ ծալել։
_ Տապակի վրա դնել թողթի մի մասը, յուղել ու վրան դնել մսի կտրատած կտորները։
_ Ի դեպ, ես օգտագործում եմ ձիթապտղի յուղ, քանի որ դրա այրման ջերմաստիճանը շատ ավելի բարձր է, քան մյուս յուղերինը (240 աստիճան Ցելսիուս)։ Դրա շնորհիվ տաքացման ժամանակ բացառվում է քաղցկեղածին նյութերի առաջացումը։
_ Ջեռոցում միսը հյութալի, համեղ ու բուրավետ դարձնելու համար վրան ցանել մեկ թեյի գդալ աղ։ Մեկ կիլոգրամ տավարի մսի համար այս քանակությունը բավարար կլինի։
_ Ավելացնում եմ նաև սև պղպեղ և ճզմած սխտոր:
_Այնուհետ բոլոր կտորները շրջել և նույն կերպ համեմել երկրորդ կողմից։
_ Այժմ յուղաթղթի երկրորդ մասը յուղել, միսը ծածկել դրանով։ Զգուշորեն ծալել ու փակել բոլոր եզրերն ու անկյունները, սա թույլ է տալիս միսը դարձնել փափուկ և հյութալի։
_ Տապակը դնել ջեռոցը և թխել 200 աստիճան ջերմաստիճանում մոտ 40-50 րոպե։
Ինքներդ որոշեք պատրաստման ժամանակը, քանի որ դա կախված է ձեր վառարանի առանձնահատկություններից:

Ահա այսպես հեշտ և արագ կարող եք պատրաստել առողջ հյութալի միս։ Ավելին, յուղի ցայտեր չեն հայտնվի, որոնք այդքան դժվար է լվանալ։ Ուղղակի միսը դնում եք ջեռոցում և կարող եք հանգիստ զբաղվել ձեր մյուս գործերով:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Հավի կրծքամսով տապակա առանց թավա կեղտոտելու







