Միսը ջեռոցում. Օրիգինալ բաղադրատոմսով անչափ համեղ է ստացվում

Միսը ջեռոցում ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Նռան հատիկներով պատրաստված խոզի միսը ջեռոցում անհամեմատելի և շատ համեղ է։ Այս նախուտեստը հաճելի ու համեղ է և՛ տաք, և՛ սառը վիճակում, հիանալի համադրվում է տարբեր կողմնակի ուտեստների և աղցանների հետ:

Միսը ջեռոցում

Միսը ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչները

_Խոզի միս 1 կգ

_Սոխ 1 հատ

_Նուռ 1 հատ

_Աղ, պղպեղի խառնուրդ՝ ըստ ճաշակի

_Համեմունքներ, անուշաբույր կանաչիներ՝ ըստ ճաշակի

_Կարագ 20 գր

Միսը ջեռոցում

Միսը ջեռոցում. Պատրաստման եղանակը

_Միսը լվանալ և թղթե սրբիչներով չորացնել, կտրատել, ցանկացած չափի կտորներով։

_Մսի կտորները համեմել աղով, պղպեղի խառնուրդով, տարբեր համեմունքներով և անուշաբույր կանաչիներով, որոնցով սովորաբար մարինացնում եք միսը։

_Վերցնել մի մեծ սոխ կամ մի քանի կտոր և կտրատել օղակներով:

_Նուռը մաքրել, հատիկներն առանձնացնել։

_Վերցնել մաքուր մեկուկես լիտրանոց ապակե տարա և շերտերով շարել բոլոր մթերքները՝ միսը, սոխը և ցանել նռան հատիկները։

_Վրան մի կտոր կարագ դնել, ծածկել փայլաթիթեղով։

_Տարան դնել սառը ջեռոցի մեջ, միացնել 180 աստիճանով և թողնել եփվի մոտ 1,5 ժամ։

_Երբ պատրաստ լինի, ջեռոցն անմիջապես չբացեք, այլ թողեք 5 րոպե, որպեսզի տարան չպայթի ջերմաստիճանի տարբերությունից։

_Հետո բացել դուռը և թողնել այդպես 20 րոպե մնա։ Դրանից հետո արդեն կարող եք մատուցել:

Միսը ջեռոցում

Այսպիսի փափուկ, բուրավետ և նուրբ միս՝ նռան օրիգինալ թթվայնությամբ, հաստատ դեռ չեք փորձել:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Սթեյք սպանախի սոուսով

Խնդրում ենք Գնահատեք