Միսը ջեռոցում. Պարզ և արագ ստացվող հյութեղ խորտիկ

Միսը ջեռոցում ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Միսը ջեռոցում փափուկ, հյութալի և նուրբ պատրաստելու համար ամենևին էլ պետք չէ այն երկար մարինացնել։

Ամեն ինչ շատ հեշտ է: Ընդամենը 40 րոպե կանցկացնեք խոհանոցում և պարզ քայլերի արդյունքում սեղանին մատուցեք շքեղ կերակուր։

Միսը ջեռոցում

Միսը ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչները

_Խոզի միս 900 գր

_Սխտոր 4 պճեղ

_Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի

Միսը ջեռոցում

Միսը ջեռոցում. Պատրաստման եղանակը

_Վերցնել յուղաթուղթ, ծալել և ծածկել 26×35 սմ չափսերով ջեռոցի տապակը:

_ Եթե սովորական յուղաթուղթ է, այն պետք է յուղել բուսայուղով։

_Ընտրել յուղի բարակ շերտերով միս և կտրատել միջին չափի կտորներով:

_Մսի շերտը դասավորել կաղապարի մեջ, ցանել աղը, պղպեղը և այլ համեմունքները՝ ըստ ճաշակի։

_Սխտորը կտրատել մեծ կտորներով և տարածել մսի վրա։

_Շրջել մսի կտորները և նույն կերպ համեմել այն ամենով, ինչ նշված է՝ մյուս կողմից:

_Ծածկել յուղաթղթով և ծայրերը լավ փակել։

_Այսպիսով, միսն ավելի լավ է թխվում, այն չի եփվում, ինչպես փայլաթիթեղի դեպքում։

_Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում, մոտ 35 րոպե։

Միսը ջեռոցում

Այսպես պատրաստված միսը ստացվում է բնական համով ու բույրով, մեջը ոչ մի կաթիլ յուղ չկա։

Ուտեստը համադրվում է տարբեր ձևերով եփած կարտոֆիլի և թարմ բանջարեղենով աղցանների հետ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խոզի միսը ջեռոցում

Խնդրում ենք Գնահատեք