Անչափ համեղ միսը ջեռոցում հիանալի է ստացվում, այն կարելի է եփել հենց հիմա կամ նույնիսկ տոներին:
Միսը կարծես կրակի վրա եփած լինի, նուրբ է, հյութալի, անուշաբույր։ Բաղադրատոմսը բավականին պարզ է, բայց վստահեցնում եմ, որ այսպիսի եղանակով միս շատ անգամ կպատրաստեք։

Միսը ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչները
_Խոզի միս 1 կգ
_Սոխ 700 գրամ
_Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
_Համեմունք մսի համար՝ ըստ ճաշակի
Սոխի մարինադի համար
_Շաքարավազ 2 ճաշի գդալ
_Քացախ 4 ճաշի գդալ
_Աղ՝ ըստ ճաշակի
_Եռման ջուր
Ջեռոցում թխելու տոպրակ


Միսը ջեռոցում. Պատրաստման եղանակը
_Միսը մանր կտրատել և թակել։
_Մեկ սոխը քերիչով անցկացնել, ավելացնել մսի վրա, աղ ու պղպեղ անել ու ձեռքերով լավ խառնել։
_Մյուս սոխը կտրատել փոքր կիսաօղակներով։ Վրան լցնել եռման ջուր, ավելացնել աղ, շաքարավազ և քացախ։ Խառնել և թողնել, որ ամբողջովին սառչի։
_Ջեռոցում թխելու տոպրակի մեջ լցնել սոխը, որը նախապես պետք է քամել։
_Դնել մսի կտորները և խառնել տոպրակի մեջ, կապել տոպրակը և մի քանի տեղից փայտիկով ծակել, որպեսզի չպայթի ջեռոցում թխվելիս։
_Նույն կերպ պետք է կարտոֆիլը պատրաստել։ Կտրել խորանարդներով, ավելացնել գազար, պղպեղ, սոխ, աղ և ամեն ինչ լցնել ջեռոցի տոպրակի մեջ:
_Տոպրակները դնել ջեռոցի տապակի վրա և դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցը 1-1,5 ժամ։

Ստացվում է միսը ինչպես կրակի վրա: Սուպեր համ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Անհավանական համեղ տավարի միս







