Միսը սոխի սոուսով. Նրբահամ ուտեստ հրեական խոհանոցից

Միսը սոխի սոուսով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Միսը սոխի սոուսով շատ համեղ է, հյութալի և բուրավետ։

Ճաշատեսակը ճիշտ համով ու հյութեղ պատրաստելու համար պարզապես պետք է շատ սոխ վերցնել:

Միսը սոխի սոուսով

Միսը սոխի սոուսով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Խոզի կամ այլ միս 800 գր

_Սոխ 600 գր

_Սխտոր 1 պճեղ

_Ալյուր 2 ճաշի գդալ

_Բուսական յուղ

_Կարագ 20 գր

_Թթվասեր 2 ճաշի գդալ

_Տոմատի սոուս 2 ճաշի գդալ

_Ջուր 400 մլ

_Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի

Միսը սոխի սոուսով

Միսը սոխի սոուսով

Միսը սոխի սոուսով.Պատրաստման եղանակը

_Կտրել միսը կտորներով և լցնել տարայի մեջ, ավելացնել աղն ու պղպեղը, համեմունքները, ալյուրը, թափահարել, որ բոլոր կտորներն ալյուրոտվեն։

_Տաքացրած բուսայուղով թավայի մեջ լցնել մեկ շերտով և տապակել մինչև ոսկե դարչնագույնը։

_Սոխը կտրատել ըստ ցանկության և տապակել մինչև ոսկե դարչնագույնը կարագի և բուսայուղի խառնուրդի մեջ։

_Սոխին ավելացնել միսը, թթվասերը, տոմատի մածուկը, լցնել ջուրը։

Հուշում․ ինքներդ կարգավորեք ջրի քանակը՝ պատրաստեք ձեր նախընտրած թանձրությունը։

_Հասցնել եռման աստիճանի, նվազեցնել կրակը և եփել 1 ժամ։

_Եփելու ժամանակը կախված է մսի քանակից և տեսակից։

_Եփելու ավարտից մի քանի րոպե առաջ փորձել և եթե ինչ-որ բան պակասում է, ավելացնել:

_Չմոռանաք սխտորը և կանաչիները ավելացնել:

Այսպիսի միսը սոխի սոուսում լավ համադրվում է տարբեր կողմնակի ճաշատեսակների հետ:

Միսը սոխի սոուսով

Միսը սոխի սոուսով

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Աղցան Գնչուհի հորթի մսով

Խնդրում ենք Գնահատեք