Միսը և կարտոֆիլը ջեռոցում. Տաք ուտեստ, որը սեղանին չի մնա ոչ մի դեպքում

Միսը և կարտոֆիլը ջեռոցում ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Միսը և կարտոֆիլը ջեռոցում պատրաստելու համար բոլորովին պետք չէ ժամերով կանգնել վառարանի մոտ:

Այս ուտեստը կարող եք պատրաստել ոչ միայն ընթրիքի, այլև տոնական սեղանի համար. մսով և պանրով նման ջեռեփուկը, թթվասերի ավելացման շնորհիվ, շատ նուրբ և ախորժելի է ստացվում։

Միսը և կարտոֆիլը ջեռոցում
Միսը և կարտոֆիլը ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչները

_ կարտոֆիլ 800 գ

_ միս 600 գ

_ աղ, պղպեղ, չոր աջիկա, կանաչիներ, համեմունքներ

_ սոխ 200 գ;

_ թթվասեր 300 գ

_ ալյուր 1 ճաշի գդալ

_ սխտոր 3 պճեղ

_ լոլիկ 1 հատ

_ պանիր 150 գ

Միսը և կարտոֆիլը ջեռոցում Միսը և կարտոֆիլը ջեռոցում
Միսը և կարտոֆիլը ջեռոցում. Պատրաստման եղանակը

_ Միսը կտրատում ենք բարակ շերտերով և ծեծել։

_Մարինացնել միսը՝ շփելով այն աղի, պղպեղի, աջիկայի, համեմունքների, կանաչիների խառնուրդով:

_ Թթվասերին խառնել ալյուր, քերած սխտոր, սև պղպեղ։

_ Սոխը կտրատել բարակ կես օղակներով, կարտոֆիլը՝ միջին հաստությամբ շրջանակներով։

_ Ջեռոցի տապակը յուղել բուսական յուղով, դնել կարտոֆիլի մի շերտ, շաղ տալ աղ և պղպեղ, թթվասերը քսել խոզանակով:

_ Մսի շերտ դասավորել, այն սոխով ծածկել։

_ Կարտոֆիլի շերտ դնել, թթվասեր քսել, լցնել սոխի շերտ, դնել լոլիկի շրջանակներ։

_ Մնացած թթվասերը լցնել, ձևամանը ծածկել փայլաթիթեղով և թխել 180 աստիճանի տակ մոտ 1 ժամ կամ մի քիչ ավելի, նայեք մսի վիճակին։

_ Բացեք ջեռեփուկը, վրան ցանել քերած պանիր ​​և թխել մինչև պանիրը հալվի։

Միսը և կարտոֆիլը ջեռոցում
Մատուցելուց առաջ ցանել թարմ կանաչիներ։

Նման հարուստ ուտեստի համար կարող եք աղցաններ պատրաստել թարմ բանջարեղենից:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Աշխարհի ամենաարագ և համեղ ընթրիքը

Խնդրում ենք Գնահատեք