Միս խնջույքի համար.  Ընտանեկան հավաքույթի աներևակայելի համեղ և անուշաբույր ուտեստ

Միս խնջույքի համար.  Ընտանեկան հավաքույթի աներևակայելի համեղ և անուշաբույր ուտեստ

Այս ուտեստը հաճախ ռեստորաններում մատուցում են «Մսի մեդալյոններ» անվամբ:

Պատրաստելը հեշտ է և պարզ, միսը ստացվում է, շատ հյութեղ, փափուկ և հարուստ համով: Եթե դուք սա դա դեռ չեք փորձել, ապա անպայման պատրաստեք, բաղադրատոմսը պարզապես գլուխգործոց է:

Միս խնջույքի համար

Միս խնջույքի համար. Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Խոզի մեջքի փափուկ միս 600 գ
  • Անանասի պահածո 6 շերտ
  • Անկորիզ ձիթապտուղ 8 հատ
  • Չորացրած սխտոր 1 թեյի գդալ
  • Չոր աջիկա 1 թեյի գդալ
  • Աղ և պղպեղ` ըստ ճաշակի
  • Կոշտ պանիր 150 գ

Միս խնջույքի համար

Միս խնջույքի համար

Միս խնջույքի համար

Միս խնջույքի համար. Պատրաստման եղանակը

  1. Առաջին քայլը միսը պատրաստելն է, այն պետք է կտրել մատի հաստության շերտերով: Դրանից հետո դրանք պետք է ծեծել, տալով հնարավորինս կլոր ձև:
  2. Աղ անել ծեծված միսը և վրան ցանել համեմունքներ: Պատրաստի միսը դնել փայլաթիթեղով ծածկված ջեռոցի տապակի վրա և շրջել այն: Մյուս կողմից նույնպես աղ ու պղպեղ անել, ավելացնել նաև մյուս բոլոր համեմունքները:
  3. Դրանից հետո քերել պանիրը, մսի մեջտեղում դնել մի փոքրիկ պտղունց պանիր: Այժմ արքայախնձորը դնել պանրի վրա, որպեսզի պանիրը լինի արքայախնձորի օղակի մեջտեղում:
  4. 15-20 րոպեով դնել 200 աստիճան տաքացրած ջեռոց: Դրանից հետո հանել, ձիթապտուղը դնել յուրաքանչյուր մսի կտորի կենտրոնում, շաղ տալ պանիր և տապակը կրկին դնել ջեռոցում, որպեսզի պանիրը հալվի և ոսկեգույն դառնա:

Միս խնջույքի համար

Միս խնջույքի համար

Միս խնջույքի համար պատրաստ է: Նման միսը միշտ ստացվում է շատ հյութալի և կարևոր է, որ բաղադրատոմսով պատրաստելու դեպքում այն կստացվի, ինչպես պետք է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Համեղ լանգետ

Խնդրում ենք Գնահատեք