Փոքրիկ չափսի մոլդովական քաբաբներ: Քաբաբները հագեցնող և համեղ կերակրատեսակ է ամբողջ ընտանիքի համար, և ձեզ դուր կգա դրանք պատրաստել, քանի որ ամեն ինչ պարզ է և մատչելի:

Մոլդավական քաբաբներ. Անհրաժեշտ բաղադրիչները:
_700 գրամ խոզի միս
_300 գրամ տավարի կամ հավի միս
_սոդա՝ դանակի ծայրով
_մոտ 2 ճաշի գդալ օսլա
_աղ / պղպեղ՝ ըստ ճաշակի
_ոչ լիքը բաժակ կաթ (հնարավոր է կեսը բավարար լինի)
_2 սոխ
_5-6 պճեղ սխտոր
_2 դափնու տերև

Մոլդավական քաբաբներ. Պատրաստման եղանակը
_Անմիջապես ուզում եմ նշել, որ գնված աղացած միսը հարմար չէ այս ուտեստի համար: Ցանկալի է, որ ինքներդ տանը պատրաստեք աղացած միսը: Խոզի և տավարի միսը երկու անգամ աղալ մսաղացով:
_Պատրաստի աղացած մսին դանակի ծայրով ավելացնել խմորի սոդան, աղ պղպեղ անել ըստ ճաշակի: Մանրացնել սխտորը ճզմիչովով և ավելացնել աղացած մսին:
_Աղացած մսին աստիճանաբար կաթ ավելացնել և լավ տրորել: Մի ծուլացեք աղացած միսը տրորելիս, հակառակ դեպքում ամբողջ աշխատանքը կգնա ջուրը կընկնի:
_Դնել աղացած միսը սառնարանում մի քանի ժամով:
_Ձեռքերը յուղել բուսական յուղով և աղացած մսից պատրաստել քաբաբիկները:
_Յուրաքանչյուր քաբաբ տապակել թավայի մեջ բոլոր կողմերից մինչև ոսկե դարչնագույնը:
_Դնել քաբաբիկները հաստ հատակով կաթսայի մեջ, վրան ավելացնել պղպեղի հատիկներն ու դափնիու տերևը, ինչպես նաեւ օղակաձև կտրտած սոխ:
_Ավելացնել ջուրն այնքան, մինչև ծածկվեն և մարմանդ կրակով եփել մոտ 25-30 րոպե

Մոլդավական քաբաբները պատրաստ են:
Մատուցել կարտոֆիլի պյուրեով և բանջարեղենային աղցանով: Սա շատ համեղ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տնական չիսբուրգերներ







