Մսի ճիշտ պատրաստում. Սեփական հյութով ուղղակի հիանալի է ստացվում

Մսի ճիշտ պատրաստում ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Մսի համը շատ նուրբ է, փափուկ, բառացիորեն հալչում է բերանում, ահա այսպիսին է Մսի ճիշտ պատրաստում։ Միսը եփում են իր հյութով, որն ավելի նուրբ համ է տալիս։

Մի անգամ խնջույքի ժամանակ փորձելով այսպիսի միսը՝ չդիմացա և խնդրեցի բաղադրատոմսը: Հիմա ձեզ էլ կպատմեմ, թե ինչպես ճիշտ պատրաստել միսը։

Մսի ճիշտ պատրաստում

Մսի ճիշտ պատրաստում. Անհրաժեշտ բաղադրիչները

_Տավարի միս 1 կգ

_Սոխ 3-4 հատ

_Կարագ 100 գր

_Ջուր 70 մլ

_Աղացած պղպեղ 1 թեյի գդալ

_Խմելի-սունելի 1 թեյի գդալ

_Սխտոր 3 պճեղ

_Աղ ըստ ճաշակի

_Քացախ 9% 2 թեյի գդալ

_Շաքարավազ 1 ճ/գ

Մսի ճիշտ պատրասում

Մսի ճիշտ պատրաստում. Պատրաստման եղանակը

_Միսը կտրատել միջին չափի կտորներով, շատ հարմար կլինի, եթե միսը մի փոքր սառած կտրատեք։

_Խորը տապակի հատակին սերտորեն շարել մանր կտրատած միսը, ապա սոխը կտրատել ինչպես ցանկանում եք և դնել մսի վրա։

_Սոխի վրա լցնել կարագի կտորներ, լցնել ջուրը, ծածկել կափարիչով և 1 ժամ եփել մարմանդ կրակի վրա։

_Դրանից հետո մսին ​​ավելացնել սև աղացած պղպեղ, լցնել համեմունքը, ավելացնել մանր կտրատած սխտորը, աղը՝ ըստ ճաշակի, լցնել քացախը և ավելացնել շաքարավազը։

_Կափարիչով փակել և եփել մինչև մեկ ժամ, անհրաժեշտության դեպքում եփելու ընթացքում կարող եք ջուր ավելացնել։

Մսի ճիշտ պատրասում

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Անչափ համեղ տավարի բուժենինա

Խնդրում ենք Գնահատեք