Կարտոֆիլը բազմակողմանի մթերք է, իսկ Մսով լցոնած կարտոֆիլն այնպիսի ուտեստ է, որը կարելի է պատրաստել ինչպես ամենօրյա, այնպես էլ տոնական սեղանի համար։
Ճիշտ է, պետք է մի քիչ ժամանակ ծախսել, բայց հավատացեք, դրանում վատ բան չկա: Երբ փորձեք, կհասկանաք, որ իզուր չէիք կանգնել վառարանի մոտ։
Այս ուտեստը նախ ուտում են աչքերով, և միայն դրանից հետո հաճույք է պատճառում համի զգայարաններին և ստամոքսին։
Ես պատրաստում եմ մսով լցոնած կարտոֆիլ, երբ հրավիրում եմ երկար սպասված հյուրերի, քանի որ սիրում եմ զարմացնել սիրելիներիս:

Մսով լցոնած կարտոֆիլ. Անհրաժեշտ բաղադրիչներ
_Կարտոֆիլ 15 հատ
_Միս 250 գ
_Սոխ 1 հատ
_Տոմատի մածուկ 2 ճաշի գդալ
_Աղ՝ ըստ ճաշակի
_Սև պղպեղ (աղացած) ըստ ճաշակի
_Թթվասեր 100 գ
_Կարագ 100 գ

Մսով լցոնած կարտոֆիլ. Պատրաստման եղանակը
_Կարտոֆիլը մաքրել, միջուկը հանել։ Խաշել, մինչև կիսով չափ եփվի՝ 8-10 րոպե։
_Միսը և սոխը անցկացնել մսաղացով։ Աղ և պղպեղ անել, խառնել բաղադրիչները։
_Առանձին ամանի մեջ խառնել թթվասերը հալած կարագի, տոմատի մածուկի և աղի հետ։
_Կարտոֆիլները լցոնել, շարել ջեռոցի խորը տապակի մեջ և պատրաստի սոուսը լցնել վրան։
_Թխել ուտեստը 1 ժամ 180°C ջերմաստիճանում։

Լցոնած կարտոֆիլը զարդարել կտրատած կանաչիներով։ Այս ուտեստը մեկ անգամ փորձելուց հետո դուք կցանկանաք անընդհատ այն պատրաստել: Նույնիսկ բոլորիս սիրելի տապակած կարտոֆիլն այդքան համեղ չէ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կարտոֆիլով ջեռեփուկ







