Մսով խաչապուրի. Հաճելի համով նրբահամ նախուտեստ

Մսով խաչապուրի ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Նուրբ շերտավոր խմոր, հյութալի, բուրավետ միջուկ՝ Մսով խաչապուրի:

Մենք, իհարկե գիտենք, որ դասական իմաստով մսով խաչապուրի չի լինում: Բայց քանի որ շերտավոր խմորով, լցոնած բլիթները տնավարի խաչապուրի էինք անվանում, որոշեցինք այս ուտեստը ներկայացնել այդ անվամբ:

Իրականում այս նախուտեստը շատ նման է նաև սամսայի: Այնպես որ, կարող եք պատրաստել այս բաղադրատոմսով և մատուցել որպես ճաշի կամ ընթրիքի կատարյալ ուղեկցություն:

Մսով խաչապուրի

Մսով խաչապուրի. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ջուր 150 մլ

_Կաթ 150 մլ

_Ձու 1 հատ

_Աղ 0,5 թեյի գդալ

_Ալյուր մոտ 600 գր

_Հալած կարագ 200 գր

Միջուկը պատրաստելու համար

_Աղացած միս 350 գր

_Տավարի ճարպ ըստ ցանկության 100 գր

_Կարտոֆիլ 3 հատ

_Սոխ 4 հատ

_Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի

Մսով խաչապուրի

Մսով խաչապուրի

Մսով խաչապուրի. Պատրաստման եղանակը

_Տաք կաթը խառնել տաք ջրի և աղի հետ, ավելացնել ձուն, խառնել:

_Ալյուրը մաղել և մաս-մաս ավելացնել, հունցել փափուկ խմորը։

_Լցնել այնքան ալյուր, որքան խմորը կպահանջի:

_Խմորը ծածկել և թողնել 20 րոպե։

_Հալեցնել կարագը և մի կողմ դնել։

_Խմորը բաժանել 2 մասի և գնդեր անել։

_Սեղանին ալյուր ցանել ու խմորի ոչ շատ բարակ շերտեր գրտնակել։

_Քսել հալած կարագ և շերտերը դնել իրար վրա։

_Գրտնակել մի մեծ շերտ, մի քանի տակ ծալել, կստացվի ռուլետանման շերտ:

_Այն կտրատել բաժիններով, ծածկել և թողնել 10 րոպե։

_Աղացած միսը խառնել մանր կտրատած սոխի հետ, համեմել ցանկացած համեմունքներով և աղով՝ ըստ ճաշակի։

_Խմորի յուրաքանչյուր կտոր գրտնակել բարակ շերտով, վրան դնել միջուկը և ծրարի պես ծալել։

_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և վրան շարել բլիթները։

_Քսել հարած ձու, թխել 200 աստիճանով մոտ 30-35 րոպե։

Մսով խաչապուրի

Մսով խաչապուրի

Պետք է ստացվի 21 կտոր համեղ, հյութալի, նուրբ և փափուկ, գայթակղիչ կեղևով բլիթ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խաչապուրի թավայի մեջ 2 րոպեում

Խնդրում ենք Գնահատեք