Մսով խորտիկ. Հիանալի տոնական ընթրիք

Մսով խորտիկ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Մսով խորտիկ տաք նախուտեստն իդեալական է, դրա կախարդական համը շատ դժվար է բառերով նկարագրել։

Ուզում ենք կիսվել ձեզ հետ այս բաղադրատոմսով, արժե փորձել պատրաստել և տեսնել, թե ինչ կստացվի: Դուք չեք պատկերացնի, թե որքան համեղ է ստացվում, պարզապես հիանալի է:

Բույրն այնպիսին է, որ նույնիսկ ամենակուշտ մարդը չի դիմադրի գայթակղությանը: Այն հեշտ է պատրաստվում և  արժանիորեն կարելի է մատուցել տոնական սեղանին։

Մսով խորտիկ

Մսով խորտիկ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Խոզապուխտ 200 գրամ

_Կանաչի 1 փունջ

_Սխտոր 2 պճեղ

_Աղացած միս 600 գրամ

_Հաց 1 բոքոն

_Սոխ 2 հատ

_Կաթ (սերուցք) 1 բաժակ

_Պանիր 100 գր

_Աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի

Առանց մսի կոլոլակ սոուսով
Մսով խորտիկ. Պատրաստման եղանակը

_Վերցնել սոխը և մանր կտրատել։ Տապակել բուսայուղի մեջ մինչև ոսկեգույն դառնալը։

_Աղացած միսը լցնել առանձին ամանի մեջ, համեմել աղով և պղպեղով:

_Սխտորը դանակով մանրացնել, կանաչիները մանր կտրատել, ամեն ինչ լցնել աղացած մսի վրա։

_Հացից հանել միջուկը և դնել առանձին տարայի մեջ վրան կաթը լցնել:

_Lավ քամել հացը և լցնել աղացած մսի վրա:

_Պանիրը քերել մանր քերիչով և ավելացնել աղացած մսին։

_Ամբողջ զանգվածը մանրակրկիտ խառնել։

_Ստացված զանգվածից փոքր գնդիկներ անել։

_Յուրաքանչյուր գնդիկը երկու կողմից փաթաթել խոզապուխտով։

_Խորտիկն ամրացնել ատամի չոփիկով։

_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և վրան շարել խորտիկները:

_Դնել ջեռոցը 45 րոպե 200 աստիճան ջերմաստիճանում։

Մսով խորտիկ

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք