Մսով խորտիկ. Միջուկով փարթամ փափուկ կարկանդակներ

Մսով խորտիկ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Մսով խորտիկ կարկանդակները շատ փարթամ են, փափուկ, երկար ժամանակ թարմ են մնում և չեն փշրվում, կեղևը ստացվում է կարմրավուն և շատ ախորժելի։

Մսով խորտիկ

Մսով խորտիկ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Տաք կաթ 200 մլ

_Տաք ջուր 200 մլ

_Աղ 1 թեյի գդալ

_Ձու 1 հատ

_Խմորիչ 7 գր

_Կարագ 130 գր

_Ալյուր 700 գր

Միջուկը պատրաստելու համար

_Աղացած միս 500 գր

_Սոխ 2-3 հատ

_Աղ, պղպեղ, համեմունքներ, կանաչիներ՝ ըստ ճաշակի

_Դեղնուց 1 հատ + կաթ 2 ճաշի գդալ

Մով խորտիկ

Մով խորտիկ

Մսով խորտիկ. Պատրաստման եղանակը

_Ձուն հարել, աղ անել։

_Տաք կաթն ու տաք ջուրը, ավելացնել խմորիչը և խառնել։

_Ավելացնել մաղած ալյուրը և հունցել փափուկ ու շատ ճկուն խմոր։

_Խմորը ծածկել և թողնել տաք տեղում՝ 40-60 րոպե։

_Խմորը հունցել և դնել սեղանին, բաժանել 16 գնդիկի։

_Յուրաքանչյուր գնդիկ գրտնակել բարակ շերտով, քսել հալած կարագ, իրար վրա շարել 8 շերտ՝ կույտերով, տոպրակով ծածկել և 40 րոպեով դնել սառցարանը։

Մով խորտիկ

_Վերցնել աղացած կամ մանր կտրատած միս և խառնել սոխի խորանարդիկները, համեմել աղով և համեմունքներով, կանաչիներով։

_Շերտերի յուրաքանչյուր կույտ մի շերտով գրտնակել, ռուլետի նման փաթաթել և կտրատել բաժանված կտորներով։

_Յուրաքանչյուր կտոր գրտնակել փոքրիկ շերտով և լցնել միջուկը, ձևավորել կարկանդակներ։

_Դրանք շարել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա, քսել կաթով հարած դեղնուց։

_Թխել 180 աստիճանով մոտ 20 րոպե, բայց եփելու ժամանակը կախված է ձեր ջեռոցից։

Մով խորտիկ

Մով խորտիկ

Կարկանդակները շատ ախորժելի բույր են տարածում, այնպես որ կարող եք անմիջապես կրկնապատկել բաղադրիչների քանակը և կրկնակի բաժին պատրաստել մատուցելու համար:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Անչափ համեղ մսով պիրոգ

Խնդրում ենք Գնահատեք