Մսով կարկանդակներ. Բաղադրատոմս ռեստորանից Ամանորի սեղանին

Մսով կարկանդակներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Նուրբ և հյութալի մսով կարկանդակներ պատրաստեք տոնական սեղանի համար:

Դուք կստանաք ախորժելի և հագեցնող ուտեստ, որը կզարմացնի բոլոր հյուրերին։

Մսով կարկանդակներ

Մսով կարկանդակներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ջուր 200 մլ

_Կաթ 200 մլ

_Խմորիչ 7 գր

_Ձու 1 հատ

_Աղ՝ ըստ ճաշակի

_Ալյուր 700 գր

_Կարագ 150 գր

Միջուկի համար

_Աղացած միս 500 գր

_Սոխ 3 հատ

_Աղ, պղպեղ, համեմունքներ, կանաչիներ՝ ըստ ճաշակի

_Բուսական յուղ 50 մլ

_Դեղնուց և կաթ՝ քսելու համար

20-րդ դարի կոտլետ

Մսով կարկանդակներ. Պատրաստման եղանակը

_Ձուն հարել և լցնել տաք կաթի և տաք ջրի խառնուրդի մեջ։

_Լցնել խմորիչը և խառնել։

_Ալյուրը մաղել և չափաբաժիններով լցնել հիմքի վրա, ստանալ փափուկ և ճկուն խմոր։

_Խմորը ծածկել և թողնել տաք տեղում՝ 40-60 րոպե։

_Աղացած միսը համեմել մանր կտրատած սոխով, աղով, պղպեղով, համեմունքներով և մանր կտրատած սամիթով։

_Խմորը բաժանել կտորներով և գրտնակել բարակ շերտերով, քսել  կարագ, դնել իրար վրա և գրտնակել շերտով։

_Խմորը ծալել և բաժանել մասերի։

_Յուրաքանչյուր կտորից պատրաստել մեկական բաժակ՝ բարձր կողքերով, մեջը դնել միջուկը, սեղմել գագաթները:

_Դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա և վրան քսել հարած դեղնուցի և կաթի խառնուրդով։

_Թխել 200 աստիճան ջերմաստիճանում մոտ 20-30 րոպե։

Մսով կարկանդակներԿարկանդակներն այնքան նուրբ ու եթերային են, որ պարզապես հալչում են բերանում։ Կարող եք միջուկը փոխել ձեր ցանկությամբ և ամեն անգամ նոր նախուտեստ պատրաստել։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կարկանդակ ջեռոցում

Խնդրում ենք Գնահատեք