Տնական մսով կարկանդակներ. Խմորիչով խմորով քնքուշ ուտեստ

մսով կարկանդակներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Նման համեղության Տնական մսով կարկանդակներ հաստատ դեռ չեք փորձել։ Ձեզ պետք կգա խմորիչով խմոր, տոմատի սոուս, մսով և պանրով միջուկ:

Խորհուրդ եմ տալիս պահպանել բաղադրատոմսը և փորձել այն։ Սրանք համտեսելուց հետո այլևս նույնիսկ չեք մտածի այլ կարկանդակների մասին:

մսով կարկանդակներ

Տնական մսով կարկանդակներ. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Չոր խմորիչ 1 ճաշի գդալ

_Կաթ 240 մլ

_Շաքարավազ 1 թեյի գդալ

_Ձու 1 հատ

_Արևածաղկի ձեթ 60 մլ

_Ցորենի ալյուր 400 գ

_Աղ՝ ըստ ճաշակի

_Սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի

_Տոմատի սոուս 5 ճաշի գդալ

_Օրեգանո՝ ըստ ճաշակի

_Ձիթապտղի յուղ 3 ճաշի գդալ

_Սոխ 1 հատ

_Տավարի աղացած միս 300 գ

_Պապրիկա՝ ըստ ճաշակի

_Մոցարելլա 150 գ

_Կոշտ պանիր 150 գ

_Քնջութ՝ ըստ ճաշակի

մսով կարկանդակներ

մսով կարկանդակներ

Տնական մսով կարկանդակներ. Պատրաստման եղանակը

_Չոր խմորիչը լցնել 220 մլ տաք կաթի մեջ։ Ավելացնել շաքարավազ, արևածաղկի ձեթ, սպիտակուց և խառնել բաղադրիչները։

_Լցնել ալյուրը, 1 թեյի գդալ աղ և հունցել փափուկ խմոր:

_Ամանը յուղել արևածաղկի ձեթով, խմորը դնել մեջը, ծածկել թաղանթով և թողնել, որ բարձրանա։

_Տոմատի սոուսին խառնել 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ և օրեգանո: Խառնուրդը տաքացնել տապակի մեջ՝ ժամանակ առ ժամանակ խառնելով։ Հասցնել եռման աստիճանի և մի քիչ էլ եփել։

_Մեկ այլ տապակի մեջ տաքացնել 2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ և տապակել կտրատած սոխը մինչև կիսաթափանցիկ դառնա:

_Ավելացնել տավարի աղացած միսը, աղը, պղպեղը և պապրիկան: Տապակել բաղադրիչները մինչև միսը պատրաստ լինի։

_Սեղանին ալյուր ցանել և հասունացած խմորը բաժանել 16 մասի։

_Խմորի յուրաքանչյուր կտոր գրտնակել բլիթի նման, վրան տոմատի սոուս, լցնել աղացած մսի միջուկը և քերած մոցարելլայի և կոշտ պանրի խառնուրդը։

_Շերտերը մեջտեղից ծալեք և ծայրերը սեղմելով կարկանդակ ձևավորեք։

_Կարկանդակները դնել յուղաթղթով ծածկված տապակի վրա և ծածկել սրբիչով, թողնել 15 րոպե:

_Այժմ կարկանդակներին քսել մնացած կաթի և դեղնուցի խառնուրդը, շաղ տալ քնջութի սերմեր։

_Կարկանդակները թխելփ    20-25 րոպե նախապես 180°C տաքացրած ջեռոցում։

մսով կարկանդակներ

Վառարանում խմորիչով կարկանդակներ պատրաստելն այնքան էլ դժվար չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից։ Քանի դեռ խմորը հասունանում է, պատրաստեք միջուկը թավայի մեջ՝ ջեռոցը նախապես տաքացնելով։

Մսով կարկանդակները ստացվում են բուրավետ, համեղ և շատ հագեցնող:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տնական կոտլետներով չիզբուրգեր

Խնդրում ենք Գնահատեք