Երբ պատրաստում եք այսպիսի համեղ ու հագեցնող Մսով կարկանդակներ, կարող եք վստահ լինել, որ տան բոլոր անդամները գոհ կլինեն: Կարող եք վերցնել ձեզ հետ աշխատանքի գնալիս, կամ տալ երեխաներին՝ դպրոցում նախաճաշիկի համար:
Կյանքն առաջ է գնում մեծ քայլերով, նախկինում բոլորը սնվում էին այն տնական ուտեստներով, իսկ այժմ տնական սնունդ մեր սեղաններին ավելի հազվադեպ է հայտնվում, ավելի ու ավելի հաճախ այն գնում ենք խանութներում։
Բայց խանութում վաճառվող ուտեստի դեպքում չեք կարող վստահ լինել, թե ինչ մթերքներ են օգտագործվել: Սա է պատճառներից մեկը, թե ինչու արժե տանը պատրաստել և վերակենդանացնել ավանդույթները։ Ավելին, պատրաստման գործընթացը շատ ժամանակ չի պահանջում, իսկ արդյունքը համեղ է ու հագեցնող։ Ավելի հաճախ ուրախացրեք ձեր սիրելիներին համեղ կերակուրներով, իսկ մենք ձեզ կառաջարկենք հետաքրքիր բաղադրատոմսեր։ Ահա դրանցից մեկը:

Մսով կարկանդակներ. Բաղադրիչները
_ 300 մլ կարտոֆիլի արգանակ
_ 500 գր ալյուր
_ 1 թեյի գդալ աղ
_ 1 թեյի գդալ շաքարավազ
_ 1 թեյի գդալ խմորիչ
_ 50 մլ բուսական յուղ
Լցոնի բաղադրիչներ
_ 600 գ կարտոֆիլ
_ 300 գր աղացած միս
_ աղ, սև պղպեղ
_ կանաչիներ

Մսով կարկանդակներ. Պատրաստման եղանակը
_ Մաքրել և կտրատել կարտոֆիլը, այնուհետև կաթսայի մեջ եփել: Վերջում մի ամանով առանձնացնել 300 մլ կարտոֆիլի արգանակ, կարող եք այն մաղով անցկացնել։
_ Արգանակը լցնել խորը ամանի մեջ, վրան ավելացնել մեկական թեյի գդալ աղ, շաքարավազ, ինչպես նաև չոր խմորիչ։
_ Լցնել բուսայուղ և ամեն ինչ հարել հարիչով։
_ Լցնել 550 գր ալյուր և սկսել խմոր շաղախել։ Ամանը ծածկել թաղանթով և թողնել մեկ ժամ։
_ Կարտոֆիլը տրորել, խյուս անել։ Ավելացնել մեկ թեյի գդալ աղ, ինչպես նաև կանաչիներ՝ ըստ ճաշակի։ Խյուսից գնդիկներ կազմել։
_ Մեկ սոխը կտրատել և լցնել աղացած մսի մեջ։ Ավելացնել մի թեյի գդալ աղ և սև պղպեղ։
_ Կարող եք ավելացնել կանաչիներ: Մսից փոքր կոլոլակներ կազմել։
_ Երբ խմորը բարձրանա, ըստ կոլոլակների քանակի, բաժանել 12 գնդիկների, ծածկել թաղանթով և թողնել մի քիչ մնա։
_ Այնուհետև խմորը գրտնակով բացել բարակ բլիթի նման, յուրաքանչյուրի վրա դնել մսի կոլոլակ և տափակացնել, նույնն անել մսի վրա դրված կարտոֆիլի գնդիկի հետ։
_ Խմորի եզրերը հավաքել դեպի կենտրոն և շրջել, որպեսզի կարկանդակը հուսալի փակվի:
_ Դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա, վրան քսել ձվի դեղնուց և ցանել քնջութի սերմեր:
_ Թխել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում։

Մսով կարկանդակները պատրաստ են, կարող եք վայելել համեղ տնական կարկանդակներ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Համեղ կարկանդակներ ջեռոցում







