Մսով կարկանդակներ. Այնքան համեղ են որ չեք հասցնի հաջորդ բաժինը տապակել

մսով կարկանդակ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Այս մսով կարկանդակները համտեսողները մատները հետը կուտեն, քանի որ այս պարզ բաղադրատոմսով պատրաստվող կարկանդակներն անուշաբույր են, հյութալի և գեղցիկ ոսկեգույն:

Պատրաստեք և վայելեք այս հրաշքը, հրավիրեք ձեր ընտանիքին և ընկերներին հաճելի երեկո անցկացնելու համար` համեղ կարկանդակներով:

մսով կարկանդակ

Մսով կարկանդակներ. Անհրաժեշտ բաղադրիչներ.

Խմորի համար

_Ալյուր 500 գ

_Կարագ 150 գ

_Ձու 3 հատ

_Աղ 1 թեյի գդալ

_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

Լցոն

_Տավարի աղացած միս 350 գ

_Սոխ 2 հատ

_Աղ և պղպեղ

_Մաղադանոս

_Սամիթ

ինչպես նաև

_Տապակելու համար`  բուսական յուղ

մսով կարկանդակ

Մսով կարկանդակներ. Ինչպես պատրաստել

_Ալյուրը լցնել խորը ամանի մեջ, ավելացնել կարագը և հունցել ձեռքերով ՝ փշրանքներ պատրաստելով:

_Այնուհետև այդ զանգվածին ավելացնել աղ, փխրեցուցիչ, ձու, և ձեռքերով միջին փափկության խմոր հունցել: Կես ժամով թողնել սառնարանում, կափարիչով ծածկելով խմորի ամանը:

_Պատրաստենք լցոնը, դրա համար տապակել մանր կտրատած սոխը թավայի մեջ, ապա դրան ավելացնել աղացած միսը, խառնելով տապակել, ապա ավելացնել աղ և պղպեղ և 15 րոպե եփել միջին կրակի վրա:

_Պատրաստ լինելուն պես ավելացնել մանր կտրատած կանաչիները, և լցոնը տեղափոխել առանձին ամանի մեջ: Խմորը դուրս հանել սառնարանից և այն բաժանել 15 հավասար մասերի:

_Յուրաքանչյուր մասից գնդիկները պատրաստել, դնել հարթ ամանի մեջ, ծածկել կպչուն թաղանթով և թողնում մնա որոշ ժամանակ, ապա յուրաքանչյուր գնդակը գրտնակել բարակ բլիթի տեսքով:

_Յուրաքանչյուր բլիթի կենտրոնում մի փոքր լցոն դնել և ձևավորել կարկանդակներ: Տապակել կարկանդակները երկու կողմերից, միջինից մեծ ջերմության վրա՝ մեծ քանակությամբ յուղ ավելացնելով, մինչև ոսկեգույն դառնա:

_Շարել թղթե անձեռոցիկների վրա` ավելորդ յուղը քամելու համար:

մսով կարկանդակ
Մսով կարկանդակները պատրաստ են:

Բարի ախորժակ:

ԿԸՐԾ․ Յուրահատուկ Խմորամսային Ուտեստ Ազգային Խոհանոցից

Խնդրում ենք Գնահատեք