Մսով կարկանդակ Նուռ. Պարզապես պետք է փորձեք ինքներդ պատրաստել շերտավոր խմորով կարկանդակները

Մսով կարկանդակ Նուռ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Մսով կարկանդակ Նուռ, որի բաղադրատոմսը կարող եմ վստահաբար խորհուրդ տալ ընկերներիս՝ բավական պարզ է:

Բացի այդ, նման կարկանդակներն էկզոտիկ ու միշտ ախորժելի տեսք ունեն:

Տնական շերտավոր խմորն իմ թուլությունն է: Երբ ես տրամադրություն ունեմ, թխում եմ քաղցր գեղեցիկ կարկանդակներ: Իսկ երբ ժամանակը քիչ է, ես նախընտրում եմ արագ պատրասվող կարկանդակը մսով և շերտավոր խմորով

Մսով կարկանդակ Նուռ

Մսով կարկանդակ Նուռ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Աղացած տավարի միս 250 գ

_Շերտավոր խմոր առանց խմորիչի 500 գ

_Ձու 1 հատ

_Սոխ 1 հատ

_Աղ 0,25 թեյի գդալ

_Սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի

Մսով կարկանդակ Նուռ

Մսով կարկանդակ Նուռ

Մսով կարկանդակ Նուռ. Պատրաստման եղանակը

_Կարկանդակներ պատրաստելու համար վերցնել աղացած խոզի և տավարի միս: Լցնել մանրացված սոխը դրա մեջ, համեմել աղով և պղպեղով, լավ խառնել:

_Վերցրեք պատրաստի շերտավոր խմոր առանց խմորիչի: Գրտնակել այն բարակ շերտով և կտրել 10 X 10 սմ քառակուսիներ:

_Աղացած մսից փոքր գնդիկներ պատրաստել։ Յուրաքանչյուր գնդիկ դնել խմորի քառակուսիների կենտրոնում:

_Քաշել քառակուսիների եզրերը վերև և միացնել: Տեղադրել կարկանդակները յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա՝ կարերը ներքև:

_Պատրաստի գնդիկներին հարած ձու քսել: Դանակով յուրաքանչյուր կարկանդակի գագաթին կտրվածքներ կատարել, որպեսզի թերթիկներ ստացվեն: Ձևավորել դրանք:

_Թխել ուտեստը 200 աստիճան տաքացրած ջեռոցում 30 րոպե:

Մատուցել շերտավոր խմորեղենով կարկանդակները կետչուպով և մանանեխով: Աղացած մսին կարող եք ավելացնել մանրացված համեմ կամ այլ կանաչիներ:

Մսով կարկանդակ Նուռ

Ընդհանուր առմամբ, ուտեստը բավականին պարզ է, բայց շատ հետաքրքիր: Հաշվի առնելով, որ իմ սառցարանում միշտ շերտավոր խմոր կա, ես գոնե շաբաթը մեկ այս կարկանդակներից եմ պատրաստում:

Մսով կարկանդակ Նուռը պատրաստ է։

Բարի ախորժակ

Տեսանյութ

Մսով պիրոգ

Խնդրում ենք Գնահատեք