Մսով կարկանդակ. Համեղ կարկանդակ պատրաստելու համար այս հեշտ բաղադրատոմսով ամեն ինչ խառնում են ու դնում ջեռոցը

Մսով կարկանդակ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Մսով կարկանդակ. Սրանք իսկական տնական դելիկատես են՝ լցված ջերմությամբ և համով:

Զարմանալի է, բայց դեռ կան տնային տնտեսուհիներ, ովքեր կարծում են, որ կարկանդակ պատրաստելը դժվար է։ Դա այն դեպքում, երբ համացանցը լցված է համեղ և պարզ կարկանդակների հսկայական քանակությամբ տարբեր բաղադրատոմսերով:

Հավանաբար, կարկանդակների մասին նման սխալ պատկերացումն առաջացել է հին կարծրատիպերից։ Բանն այն է, որ գյուղացի կանայք իսկապես երկար ժամանակ էին ծախսոււմ պատրաստելու այս տեսակի խմորեղեն։ Բայց, արժե հասկանալ, որ այն ժամանակ կարկանդակներ էին պատրաստում 10 և ավելի հոգանոց մեծ ընտանիքների համար։ Հիմա պետք չէ մի ամբողջ սար կարկանդակ թխել՝ ամուսնու ու երեխաների քաղցը հագեցնելու համար։

Մսով կարկանդակ

Մսով կարկանդակ. Բաղադրիչները

_կաթ — 220 մլ

_դեղնուց — 1 հատ

_ջուր — 200 մլ

_սոխ — 2 հատ

_աղ — 1 թեյի գդալ

_միս — 300 գ

_շաքարավազ — 1 ճաշի գդալ

_կարտոֆիլ — 3 հատ

_խմորիչ — թեյի գդալ

_ալյուր — 550 գ

_ձու — 1 հատ

_բուսական յուղ — 50 մլ

Մսով կարկանդակ Մսով կարկանդակ

Մսով կարկանդակ. Պատրաստման եղանակը

_ Տաք կաթի մեջ լցնել սենյակային ջերմաստիճանի ջուր, հեղուկի մեջ լցնել աղ, շաքարավազ և խմորիչ։ Ձուն կոտրել զանգվածի մեջ, լավ հարել բաղադրիչները, մինչև հարթ լինի։

_Ալյուրը մաղում ենք խառնուրդի մեջ և հունցել ոչ շատ կպչուն, ճկուն խմոր։ Խմորի վրա լցնել բուսական յուղ, շարունակել հունցել։

_Խմորի գունդը թողնել 30 րոպե մնա տաք տեղում, սրբիչի տակ։

_Այդ ընթացքոում մաքրած կարտոֆիլը մանր քերիչով անցկացնել, միսը մանր կտրատել, սոխը մանր կտրատել։

_Միջուկի բաղադրիչները խառնել, դարձնել միասնական զանգված։

_Խմորը բաժանել 4 հավասար մասերի, յուրաքանչյուրը գրտնակել մեծ բարակ շերտով։

_Միջուկը բաժանել այնպես, ինչպես խմորը, հավասար քանակությամբ քսել շերտերի վրա։

_Առաջին շերտի վրա քսել միջուկ, վրան դնել երկրորդ շերտը, որի վրա էլի միջուկ քսել: Մնացած երկու շերտերն էլ նույն կերպ քսել ու դնել իրար վրա:

_ Երկու շերտանոց կարկանդակները ռուլետի վերածելով՝ երկու խխունջ կազմել։

_Խխունջները թողնում ենք թաղանթի տակ ծածկված մնան 10 րոպե։ Հետո ձեռքերով սեղմել կարկանդակները և քսել հարած դեղնուց:

_ Ջեռոցը տաքացնել մինչև 200 աստիճան։ Կարկանդակները թխել մոտ 35 րոպե։

Մսով կարկանդակ

Արդյունքում ունենք համեղ ու անսովոր մսով կարկանդակ։ Խխունջի ձևի շնորհիվ այն բազմաշերտ է ստացվում՝ ներսում մսի ու կարտոֆիլի կտորներով։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կարկանդակ ջեռոցում

Խնդրում ենք Գնահատեք