Այսօր պատրաստենք մսով կարկանդակ եթերային և փափուկ խմորով, լցոնված հավով և պանրով։
Ամեն ինչ ստացվում է արագ և հեշտությամբ, լավ թխվում է և երկար ժամանակ թարմ է մնում։

Մսով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Տաք կաթ 250 մլ
_Կենդանի խմորիչ 20 գր կամ չոր 7 գր
_Աղ 1 թեյի գդալ
_Շաքարավազ 2 ճաշի գդալ
_Ձու 1 հատ
_Բուսական յուղ 120 գր
_Ալյուր՝ մոտ 450 գր
Միջուկը պատրաստելու համար
_Հավի միս 500 գր
_Սոխ 1 հատ
_Լոլիկ 1 հատ
_Մոցարելլա 250 գր
_Աղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի


Մսով կարկանդակ. Պատրաստման եղանակը
_Տաք կաթի մեջ 3 ճաշի գդալ ալյուրի հետ խառնել լուծել շաքարավազն ու խմորիչը և թողնել 15 րոպե։
_Դրանից հետո ավելացնել ձուն և բուսայուղը:
_Ալյուրը մաղել և ավելացնել զանգվածի մեջ՝ լավ խառնելով նախ թիակով, ապա ձեռքերով։
_Խմորը ծածկել և թողնել տաք տեղում 1 ժամ։
_Միսը, սոխը և լոլիկը կտրատել խորանարդներով։
_Միսը տապակել բուսայուղի մեջ, համեմել աղով, համեմունքներով և անուշաբույր կանաչիներով։
_Երբ միսը գրեթե պատրաստ է, ավելացնել սոխն ու լոլիկը, խառնել և եփել մոտ 10 րոպե։ Թողնել սառչի:
_Քերել պանիրը խոշոր քերիչով։
_Խմորը հունցել և բաժանել 2 մասի, յուրաքանչյուրը գնդել։
_Գրտնակել 5 մմ հաստությամբ շրջանագծով։
_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և դնել շերտը:
_Ցանել պանիրը, վրան դնել միջուկը, ծածկել խմորի երկրորդ շերտով և եզրերն իրար սեղմել:
_Կարկանդակը ծածկել և թողնել 20 րոպե։
_Դեղնուցը հարել, քսել վրան և վրան պանիր կամ քնջութ ցանել, վրան մի երկու անցք անել, որպեսզի գոլորշին դուրս գա։
_Թխել 180 աստիճանով մոտ 20-30 րոպե։


Կարկանդակը կստացվի մեծ, փափուկ, եթերային և շատ բուրավետ, վրան հալած պանրի համեղ կեղևով։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Պիրոգ ֆրանսիական Քիշ Լորեն







