Մսով կարկանդակ. Փափուկ և թեթև նախաճաշ

Մսով կարկանդակ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ես վաղուց ունեմ այս արագ և համեղ մսով կարկանդակի բաղադրատոմսը: Հաճախ եմ պատրաստում և սիրով հյուրասիրում։

Չնայած իր պարզությանը, կարկանդակը շատ համեղ է ստացվում, շատ հյութալի, քանի որ բացի մսից, դրա բաղադրության մեջ կա նաև կարտոֆիլ և դրանք հագեցած են միմյանց բույրերով։

Մսով կարկանդակ

Մսով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 3 հատ

_Թթվասեր 250 գր

_Մայոնեզ 250 գրամ

_Ալյուր 300-350 գրամ

_ 1 թ/գդ Սոդա՝ մարել քացախով

Լցոնի համար

_Աղացած միս 400 գրամ

_Սոխ 1 հատ

_Աղ / պղպեղ՝ ըստ ճաշակի

_Կարտոֆիլ մոտ 400 գրամ

Ցանկացած բաժնի դեպքում պետք է վերցնել հավասար չափերով կարտոֆիլ և աղացած միս:

Մսով կարկանդակ

Մսով կարկանդակ. Պատրաստման եղանակը

_Կարտոֆիլը մանր կտրատել աղացած մսի մեջ, խառնել։

_Սոխը կարելի է հում ավելացնել, բայց և կարելի է տապակել, այդպես միջուկն ավելի բուրավետ է լինում։

_Ձուն հարել թթվասերով և մայոնեզով, ավելացնել սոդան, որը պետք է մարել քացախով։

_Լցնել ալյուրը, խմորը պետք է ջրիկ ստացվի։

_Խմորի կեսը լցնել թխելու համար նախատեսված տարայի մեջ, այնուհետև վրան լցնել կարտոֆիլը և աղացած միսը և սոխը:

_Վրան լցնել խմորի երկրորդ կեսը։

_Ջեռոցը տաքացնել 180°C և թխել 35-40 րոպե։

Ուրախ կլինեմ, եթե ձեզ դուր գա մսով կարկանդակի այս բաղադրատոմսը։

Մսով կարկանդակ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Անչափ համեղ մսով պիրոգ

Խնդրում ենք Գնահատեք