Մսով կարկանդակ. Հիանալի նախուտեստ երեկույթի համար

Մսով կարկանդակ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Հյութեղ միջուկով մինի Մսով կարկանդակը պարզապես հրաշալի նախուտեստ է, որը կարելի է օգտագործել հացի փոխարեն և մատուցել տոնական սեղանին։

Մսով կարկանդակ

Մսով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Տաք կաթ 120 գր

_Տաք ջուր 120 գր

_Շաքարավազ 1 ճաշի գդալ

_Աղ 1 թեյի գդալ

_Խմորիչ 1 թեյի գդալ

_Բուսական յուղ 50 մլ

_Ալյուր 400 գր

_Աղացած միս 350 գր

_Աղ պղպեղ՝ ըստ ճաշակի

_Պանիր 100 գր

_Չերի լոլիկ 6 — 8 հատ

Մսով կարկանդակ

Մսով կարկանդակ

Մսով կարկանդակ. Պատրաստման եղանակը

_Տաք կաթն ու տաք ջուրը խառնել ու ավելացնել խմորիչն ու շաքարավազը, խառնել և թողնել 5 րոպե։

_Ավելացնել աղը, բուսայուղը և մաս-մաս լցնել մաղած ալյուրը։

_Խմորը խառնել, մինչև ամբողջովին հարթ լինի և կպչունությունը վերանա։

_Խմորը ծածկել և թողնել տաք տեղում 1 ժամ։

_Վերցնել ցանկացած աղացած միս, համեմել աղով ըստ ճաշակի և տարբեր համեմունքներով:

_Խմորը յուղաթղթի վրա գրտնակել կլոր շերտով, մի մասի վրա կլորակներ կտրատել։

_Յուրաքանչյուրի վրա դնել աղացած միսը, միջուկով գնդիկներ կազմել։

_Մնացած խմորի վրա հավասար շերտով քսել մնացած աղացած միսը։

_Խմորի եզրով գնդիկները դնել աղացած մսի վրա, ցանել քերած պանիր, շարել լոլիկը և հարած դեղնուց քսել։

_Պատրաստուկը տեղափոխել ջեռոցի տապակի մեջ:

_Թխել 180 աստիճանով մոտ 25-30 րոպե։

Մսով կարկանդակ

Մսով կարկանդակ

Ստացվում է այսպիսի համեղ կարկանդակ մսային միջուկով բաժանված բուլկիներով, այն ձեզ անպայման դուր կգա։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Անչափ համեղ մսով պիրոգ

Խնդրում ենք Գնահատեք