Այսօր կպատմեմ, թե ինչպես եմ պատրաստում մսով կարկանդակ առանց ալյուրի։
Ոմանք իրավացիորեն կասեն, որ, որ խմորի փոխարեն բանջարեղեն վերցնելու դեպքում սա արդեն կարկանդակ չէ, այլ ջեռեփուկ: Բայց արդյունքը տեսնելով, դուք էլ կհամոզվեք, որ սա ավելի շատ կարկանդակ է:
Այս կարկանդակի համար բացարձակապես ցանկացած միս հարմար է վերցնել։ Օրինակ, ես վերջին անգամ օգտագործել եմ հնդկահավի բուդ և կրծքամիս: Միջուկը ստացվում է շատ նուրբ և հյութալի։ Համեմունքներն ընտրեք ըստ ճաշակի:

Հյութալի մսով կարկանդակ առանց ալյուրի. Բաղադրիչներ
_Դդմիկ 2 հատ
_Հնդկահավի կրծքամիս 350 գ
_Շամպինիոններ 300 գ
_Թթվասեր 150 գ
_Ձու 1 հատ
_Սխտորի փոշի 0,5 թեյի գդալ
_Իտալական համեմունքներ 0,5 թեյի գդալ
_Աղ՝ ըստ ճաշակի
_Սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի

Հյութալի մսով կարկանդակ առանց ալյուրի. Պատրաստման եղանակը
_Աղացած մսին ավելացրեք մանր խորանարդներով կտրատած սոխը, սխտորի փոշին, աղն ու պղպեղը՝ ըստ ճաշակի։
_Լցնել զանգվածը նախապես տաքացրած տապակի մեջ, վրան մի քիչ ջուր ավելացնել։
_Միջուկը եփել 5 րոպե՝ ընթացքում խառնելով։ Այնուհետև լցնել շերտերով կտրատած շամպինիոնները և համեմունքները աղացած մսի վրա։
_Ավելացնել մի քիչ աղ և մի գդալ թթվասեր։ Խառնել և եփել ևս 5 րոպե։
_Դդմիկը խոշոր քերել, համեմել աղով։ 5 րոպե հետո հյութը դուրս կթողնի, պետք է քամել։
_Այժմ պատրաստեք միջուկը։
_100 գ թթվասերը կամ հալած պանիրը խառնել հում ձվի հետ։ Աղ անել ըստ ճաշակի:
_Քամած դդմիկը տարածել 22 սմ տրամագծով կաղապարի ներքևի և կողքերի վրա, սեղմել, վրան հավասար շերտով քսել միջուկը։
_Թխել 200 աստիճան տաքացրած ջեռոցում կես ժամ։
_Անձամբ ես սպասում եմ, մինչև կարմրի, իսկ հետո հանել ջեռոցից։
Կարկանդակը մատուցում եմ անմիջապես ձևամանի մեջ՝ կտրելով այն կոկիկ եռանկյուններով:

Հյութալի մսով կարկանդակը լավ է պահում իր ձևը և չի փշրվում։ Այն նույնքան համեղ է և սառը, և տաք վիճակում։
Բարի ախորժակ:







