Մսով կարկանդակ. Պարզ և համեղ ստացվող քնքուշ ուտեստ

Մսով կարկանդակ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Այսօր պատրաստենք բրնձով ու աղացած մսով կարկանդակ։

Սրանք ստացվում են շատ փարթամ, փափուկ, միջուկն այնքան համեղ է, որ անհնար է մի կտոր ավել չուտել այս նրբությունը։

Մսով կարկանդակ

Մսով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Տաք կաթ 150 մլ

_Տաք ջուր 150 մլ

_Շաքարավազ 1 թեյի գդալ

_Խմորիչ 20 գր

_Բուսական յուղ 20 մլ

_Ալյուր մոտ 550 գր

Միջուկը պատրաստելու համար

_Աղացած միս 350 գր

_Խաշած բրինձ 80 գր

_Սոխ 1 հատ

_Աղ, պղպեղ, համեմունքներ, կանաչիներ՝ ըստ ճաշակի

Մսով կարկանդակ

Մսով կարկանդակ

Մսով կարկանդակ. Պատրաստման եղանակը

_Խաշած բրինձը խառնել աղացած մսի, տապակած սոխի, կանաչիների, աղի և համեմունքների հետ, համեմել՝ ըստ ճաշակի։

_Խմորի համար տաք կաթն ու տաք ջուրը խառնել։

_Լցնել շաքարավազն ու խմորիչը, խառնել և թողնել տաք տեղում 15 րոպե:

_Զանգվածի մեջ ավելացնել բուսական յուղը, խառնել։

_Ալյուրը լցնել մասերով և հունցել փափուկ և ճկուն խմոր։

_Հնարավոր է, որ ձեզ ավելի շատ ալյուր պետք լինի, այնպես որ կարելի է ավելացնել, բայց զանգվածը չէ  պնդացնել, ավելի լավ է՝ հունցել։

_Խմորը և ամանը յուղել բուսայուղով, ծածկել և թողնել տաք տեղում 1-1,5 ժամ։

_Խմորը բաժանել փոքրիկ մասերի և գնդիկներ անել, յուրաքանչյուրը գրտնակել կամ ձգել շերտով, դնել միջուկը, եզրերը կպցնել և կարկանդակներ ձևավորել։

_Տապակել բուսայուղի մեջ, մինչև ոսկե դարչնագույնը՝ երկու կողմից:

Մսով կարկանդակ

Մատուցել թեյի կամ ընթրիքի համար թթվասերի հետ։ Դուք հաստատ կգնահատեք միջուկի համն ու խմորի փափկությունը, կարկանդակը շատ հաճելի է։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ընտիր պեռաշկի

Խնդրում ենք Գնահատեք