Անպայման պատրաստեք Մսով կարկանդակ, քանի որ դրանք միշտ ախորժելի են ու հարմար գեղեցիկ հյուրասիրության համար:
Մսով կարկանդակները ուտեստների շատ համեղ և հագեցնող տարբերակներն են, որոնք կարելի է պատրաստել ոչ միայն ամեն օրվա, այլև տոնական սեղանի համար. դրանք երբեք չեն անտեսվում:

Մսով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները
_ կարագ 50 գ
_ ալյուր 500 գ
_ ճարպային թթվասեր 3 ճաշի գդալ
_ ձու 3 հատ
_ կաթ 100 մլ
_ աղ 1 թեյի գդալ
_ շաքարավազ 2 թեյի գդալ
_ խմորիչ 2,5 թեյի գդալ
Միջուկը պատրաստելու համար անհրաժեշտ է.
_ աղացած միս 800 գ
_ պանիր 200 գ
_ սոխ 2 հատ
_ սխտոր ըստ ճաշակի
_ աղ, պղպեղ և համեմունքներ, կանաչիներ

Մսով կարկանդակ. Պատրաստման եղանակը
_ Տաք կաթի մեջ լուծել աղն ու շաքարը, խմորիչը։
_ Թթվասերն ու ձվերը, հալած և արդեն սառած կարագի հետ խառնել։
_ Լցնել մաղած ալյուրը և խմորիչի զանգվածը, հունցել խմորը։ Եթե ալյուրը քիչ է, կարող եք ավելացնել, բայց ոչ շատ։
_ Խմորը ծածկել և թողնել 1 ժամ տաք տեղում։
_ Սոխը մանր կտրատել, մի փոքր տապակել, հովացնել և խառնել աղացած միսը, աղը և պղպեղը, ավելացնել սխտորն ու տարբեր համեմունքներ, կանաչիներ։
_ Աղացած միսը երկար չենք եփում, որպեսզի չչորանա ու ամբողջ հեղուկը չգոլորշիացնի, միջուկը պետք է խոնավ լինի։
_ Խմորը բաժանել ենք երկու մասի և յուրաքանչյուրը շերտով գրտնակում։
_ Մի շերտը դնել կողքերով ձևամանի մեջ և վրան շարել միջուկը։
_ Երկրորդ շերտը կարող եք ժապավեններով կտրատել և կարկանդակի վրա վանդականախշ անել։
_ Քսել հարած ձու և շաղ տալ քնջութի սերմեր։
_ Թխել 180 աստիճանով մոտ 40-60 րոպե։
_ Տաք կարկանդակի վրա ջուր քսել, ծածկել սրբիչով և թող սառչի։

Ահա այսպիսի գեղեցիկ և հաճելի ուտեստ ենք ստանում՝ բուրավետ, փափուկ և հարուստ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Մսով պիրոգ







