Ներկայացնում ենք Մսով կարկանդակի բաղադրատոմս, որը հագեցնող է, համեղ և շատ արագ է պատրաստվում:

Մսով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Աղացած տավարի միս 300 գր
_Ձիթապտղի յուղ 2-3 ճաշի գդալ
_Աղ՝ ըստ ճաշակի
_Սխտոր 2 պճեղ
_Սոխ 1 հատ
_Կոշտ պանիր 75 գր
_Սպիտակ գինի 100 մլ
_Շերտավոր խմոր 150 գր
_Ձվի դեղնուց՝ քսելու համար

Մսով կարկանդակ. Պատրաստման եղանակը
_Մաքրել սոխը և մանր կտրատել։ Տապակի մեջ տաքացնել ձիթապտղի յուղը, ավելացնել աղացած միսը, կտրատած սոխը և տապակել 5 րոպե՝ խառնելով։
_Այնուհետև ավելացնել մանր կտրատած սխտորը և տապակել ևս 1-2 րոպե, ավելացնել չոր սպիտակ գինին և տապակել աղացած միսը:
_Գինին պետք է ամբողջությամբ գոլորշիանա, որից հետո թողնել միջուկը սառչի սենյակային ջերմաստիճանում։
_Ալյուր ցանած սեղանի վրա գրտնակել շերտավոր խմորի մի շերտը, վրան լցնել միջուկը, խմորի եզրերը (2 սմ) ազատ թողնել։ Վրան ցանել մանրացված պանիրը։
_Խմորի երկրորդ շերտը գրտնակել և կտրատել անկյունագծով շերտերով։ Խմորի շերտերը անկյունից սկսած՝ շարել կարկանդակի վրա, ամրացնելով տակի շերտի եզրերը։
_Վրան հարած դեղնուց քսել և թխել 200 աստիճան տաքացրած ջեռոցում 25-30 րոպե։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Պիրոգ ֆրանսիական Քիշ Լորեն







