Մսով հնդկաձավար. Ախորժելի, հագեցնող ուտեստ

Մսով հնդկաձավար ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Առաջարկում ենք ձեզ պատրաստել հետաքրքիր ուտեստ՝ մսով հնդկաձավար: Այս կերպ պատրաստված հնդկաձավարը տարբերվում է դասական կողմնակի ուտեստից:

Եվ եթե շամպինիոնների փոխարեն ավելացնեք անտառային սունկ, ապա այս փլավն անկրկնելի կլինի:

Մսով հնդկաձավար

Մսով հնդկաձավար. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հնդկաձավար 200 գր

_Շամպինիոն 250 գր

_Սոխ 1 հատ

_Գազար 1 հատ

_Սխտոր 1 պճեղ

_Խոզի միս 300 գր

_Ջուր 400 մլ

_Կանաչ սոխ 1 փունջ

_Աղ՝ ըստ ճաշակի

_Սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի

Մսով հնդկաձավար

Մսով հնդկաձավար

Մսով հնդկաձավար. Պատրաստման եղանակը

_Սունկը մանր կտրատել և տապակել արևածաղկի ձեթով՝ մինչև ոսկե դարչնագույնը: Տապակած սնկերը մի կողմ դրեք:

_Սոխն ու գազարը կտրատել: Սկզբում թեթև տապակել սոխը, այնուհետև ավելացնել գազարը, իսկ 1-2 րոպե անց՝ կտրատած սխտորը:

_Եփել 8-10 րոպե, ավելացնել սունկը և եփել ևս 2-3 րոպե: Սնկով մսին աղ ու պղպեղ անել:

_Հնդկաձավարը մաքրել, լավ լվանալ և լցնել տապակի մեջ:

_Ծածկել ջրով և եփել միջին կրակի վրա՝ 20 րոպե:

_Երբ ամբողջ ջուրը գոլորշիանա, մատուցելիս վրան ցանել մանր կտրատված կանաչիներ:

Մսով հնդկաձավար

Մսով հնդկաձավար

Փորձեք այսպես պատրաստել հնդկաձավարը: Դրանից հետո, դուք այլևս չեք ցանկանա հին եղանակով պատրաստել այն:

Տապակի մեջ փլավը մածուկի պես չի հալվում, իսկ մսի հետ համատեղ եփվելու արդյունքում ճաշատեսակի համն ավելի հարուստ է դարձնում:

Հիանալի լուծում ընտանեկան ընթրիքի համար:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք