Բաղադրատոմսի կարևորագույն կետն այն է, որ դուք մսով մակարոն կպատրաստեք նույն սոուսով, որում եփվել է միսը, ուստի մթերքների սպառումը նվազագույն կլինի:

Մսով մակարոն. Անհրաժեշտ բաղադրիչները
_Գառան միս 500 գր
_Մակարոն 400 գր
_Սոխ 1 հատ
_Գազար 1 հատ
_Լոլիկ 2 հատ
_Սխտոր 3 — 4 պճեղ
_Մաղադանոս և սամիթ 1 փունջ
_Աղ, պղպեղ, բուսական յուղ, համեմունքներ մսի համար՝ ըստ ճաշակի

Մսով մակարոն. Պատրաստման եղանակը
_Միսը կտրատել ու կափարիչով ծածկված տապակել բուսայուղի մեջ՝ երբեմն խառնելով:
Խորհուրդ՝ գառան մսի փոխարեն կարելի է ցանկացած այլ միս վերցնել։
_Սոխը խորանարդներով կտրատել, գազարը՝ շերտերով, կանաչիները մանր կտրատել։
_Մսին նախ ավելացնել սոխը, խառնել, ապա ավելացնել գազարը։
_Աղ, պղպեղ և համեմունքներ անել ըստ ճաշակի:
Խորհուրդ. Եթե մսի ամբողջ հեղուկն արդեն գոլորշիացել է և միսը սկսել է այրվել, մի քիչ ջուր ավելացրեք։
_Ավելացնել լոլիկի կտորները և եփել կափարիչով ծածկված՝ երբեմն խառնելով:
_Ավելացնել կանաչի և մանր կտրատած մաղադանոսի արմատը։ Եփել մի քանի րոպե, հետո կրակն ուժեղացնել, ապա ավելացնել մակարոնը։
_Եթե հեղուկը շատ քիչ է՝ ավելացնել ջուր և եփել, մինչև մակարոնը պատրաստ լինի։

Մատուցելիս վրան թարմ կանաչիներ ցանել։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կոլոլակով բրնձով փլավ







