Մսով նախուտեստ. Ուտեստի յուրատեսակ պատրաստում

Մսով նախուտեստ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Իսկ դուք հաճա՞խ եք պատրաստում յուղաթղով փաթաթված ուտեստներ: Շատ տնային տնտեսուհիներ արդեն փորձել են այս եղանակով տապակի մեջ պատրաստել տարբեր ուտեստներ, ձուկ կամ երշիկ:

Առաջարկում ենք փորձել այս տարբերակով հավի միս պատրաստել:

Մսով նախուտեստ

Մսով նախուտեստ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավի կրծքամիս 2 հատ

_Կարտոֆիլ 1 հատ

_Կանաչ պղպեղ 1 հատ

_Կարմիր պղպեղ 1 հատ

_Չեդդեր պանիր 80 գր

_Ձու 1 հատ

Սոուս պատրաստելու համար

_Պղպեղ 1 թեյի գդալ

_Ուրց 1 թեյի գդալ

_Պապրիկա 1 թեյի գդալ

_Բուսական յուղ 2 ճաշի գդալ

Մսով նախուտեստ

Մսով նախուտեստ. Պատրաստման եղանակը

_Նախ, պատրաստել սոուսը խառնելով բոլոր թվարկված բաղադրիչներով և եփել, որպեսզի յուղը ներծծի բոլոր համեմունքների բույրերը:

_Կտրվածքներ անել մսի յուրաքանչյուր կտորի մակերեսին և կտրել այն, որպեսզի նավակը ստացվի:

_Ներսից և դրսից քսել սոուսով և թողնել մարինացվի:

_Մանր կտրատել կարտոֆիլը, շերտերով կամ կտորներով:

_Տապակել կարտոֆիլը մինչև ոսկե դարչնագույնը բուսական յուղի մեջ:

_Կարմիր և կանաչ փոքր պղպեղը մանր կտրատել, ավելացնել կարտոֆիլին, խառնել և տապակել:

_Աղ անել և վերցնել կրակից:

_Կտրել պանիրը կտորներով:

_Խոնավացրեք յուղաթուղթը ջրով, քամեք և ուղղեք:

_Մսե նավակների մեջ լցոնել կարտոֆիլը պղպեղով և պանրի կտորներով, յուրաքանչյուրի մեջ ձու կոտրել, իսկ վրան նորից պանիր դնել:

_Յուրաքանչյուր նավակը փաթաթել յուղաթղթով, ծայրերը լավ ամրացնել:

_Դրանք դնել չոր տապակի մեջ, ծածկել կափարիչով և տապակել 10 — 15 րոպե յուրաքանչյուր կողմից, ամեն ինչ կախված է մսե նավակի պատերի հաստությունից:

_Հանել  թավայից, առանձնացնել թուղթը և դնել ուտեստը մատուցման ափսեի վրա:

Մսով նախուտեստ

Մսով նախուտեստը ստացվում է շատ հյութալի, փափուկ և քնքուշ, կատարյալ է նույնիսկ տոնական սեղանի համար:

Ինքնատիպության համար միջուկի մեջ կարող եք լցնել նաև պահածոյացված ոլոռ և եգիպտացորեն:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավի կրծքամսով տապակա

Խնդրում ենք Գնահատեք