Մսով շերտավոր կարկանդակ. Համեղ փափուկ նախուտեստ

Մսով շերտավոր կարկանդակ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Մսով շերտավոր կարկանդակ. Համեղ փափուկ նախուտեստ

Այս ուտեստը արժանի պատասխան է իտալական լազանյային: Բազմաշերտ խմորեղենը հյութալի մսի միջուկով արտաքինից մի փոքր նման է, բայց համը զարմանալիորեն տարբերվում է: Նախ, դա ավելի կծու է: Երկրորդ, հատուկ խմորը բազմաշերտ կարկանդակին առանձնահատուկ հմայք է հաղորդում: Հիանալի է կիրակնօրյա լանչի համար հատկապես, եթե այն մատուցվում է կանաչիներով, պանիրով ​​և բանջարեղենով:

Պարզ խմոր, որը արագ է եփվում, ոսկեդարչնագույն կեղև և մեծ քանակությամբ համեղ միջուկ: Մենք ձեզ հետ կիսում ենք  այս բաղադրատոմսը:

Մսով շերտավոր կարկանդակ

Մսով շերտավոր կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Ցորենի ալյուր 700 գ
  • Տավարի միս 400 գ
  • Սոխ 4 հատ
  • Ջուր 350 մլ
  • Աղ 1 թեյի գդալ
  • Գազար 1 հատ
  • Արևածաղկի ձեթ 50 մլ
  • Կարագ 80 գ
  • Սև պղպեղ (աղացած) 0,5 թեյի գդալ
  • Համեմ 0,5 թեյի գդալ
  • Կարմիր պղպեղ (աղացած) 1 թեյի գդալ

Մսով շերտավոր կարկանդակ

Մսով շերտավոր կարկանդակ

Մսով շերտավոր կարկանդակ. Պատրաստման եղանակը

  1. Ալյուրը մաղել, մի գդալ աղը լուծել ջրի մեջ, ավելացնել  ալյուրին և հունցել պինդ խմոր: Թողնել հանգստանա 30 րոպե:
  2. Այս ընթացքում պատրաստել միջուկը: Արևւածաղկի յուղի և կարագի խառնուրդով տապակել սոխը և գազարը:
  3. Դրանից հետո ավելացնել աղացած միսը և տապակել մինչև այն պատրաստվի: Վերջում աղ և պղպեղ անել ըստ ճաշակի, ավելացնել համեմ և կարմիր պղպեղ:
  4. Խմորը բաժանել 9 փոքր և մեկ՝ ավելի մեծ մասի: Խմորները գնդել և գրտնակել կլոր շերտով:
  5. Մեծ շերտի կենտրոնում դնել միջուկի մի մասը, թողնելով բավարար տարածություն դեպի եզրերը:
  6. Լցոնի վրա դնել խմորի ավելի փոքր շրջանակ, այնուհետև կրկին աղացած մսի շերտ և դրա վրա մեկ այլ շրջանակ:
  7. Հերթագայել, մինչ փոքր շերտերը վերջանան: Լցոնը և խմորը վերջանալուց հետո մեծ շերտի վրա կտրվածքներ անել «արևի ճառագայթների» նման և փաթաթել ստացված կառուցվածքը:
  8. Ստացված կարկանդակը դնել մի փոքր յուղով թավայի մեջ և տապակել թույլ կրակով՝ երկու կողմից, մինչև ոսկե դարչնագույնը:

Մսով շերտավոր կարկանդակ

Մսով շերտավոր կարկանդակը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Անչափ համեղ մսով պիրոգ

Խնդրում ենք Գնահատեք