Աղացած մսով ուտեստի համեղ բաղադրատոմս:
Ես երկար տարիներ պատրաստում եմ Մսով ուտեստ հատուկ միջուկով և իմ ընտանիքը պարզապես պաշտում է դրանք, իսկ ես սիրում եմ դրանք պատրաստել:

Մսով ուտեստ հատուկ միջուկով. Անհրաժեշտ բաղադրիչները
_Աղացած միս 500 գր
_Հաց 3 շերտ (150 գր)
_Սերուցք 150 մլ (կամ կաթ)
_Ձու 1 հատ
_Աղ 1/2 թեյի գդալ
_Սև պղպեղ՝ ըստ ճաշակի
_Հացի փշրանքներ՝ թաթախելու համար
Լցոնի համար
_Թթու վարունգ 2 հատ
_Ձու -2 հատ
_Կանաչ սոխ՝ ըստ ճաշակի
_Աղ՝ ըստ ճաշակի
_Սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Մսով ուտեստ հատուկ միջուկով. Պատրաստման եղանակը
_ 2-3 կտոր հացի վրա լցնել 150 մլ սերուցքը կամ կաթը, թողնել ուռչելու:
_500 գրամ միսը աղալ մսաղացով, անմիջապես հետո՝ 1-2 սոխը և հացը:
_Ավելացնել 1 ձու, կես թեյի գդալ աղ և սև պղպեղ՝ ըստ ճաշակի: Ամեն ինչ խառնել, ֆարշը պատրաստ է:
_Պատրաստել միջուկը.
Եփել 2-3 ձու մաքրել և կտրատել ձվերը, 2 փոքր թթու վարունգները: Լցնել մի ամանի մեջ, կանաչ սոխը մանրացնել և ավելացնել միջուկին, մի քիչ աղ և պղպեղ անել, պատրաստի միջուկը խառնել:
_Վերցնել 70 գրամ աղացած միս, բլիթ պատրաստել,1 ճ.գ միջուկը դնել . և ամրացնել եզրերը և թաթախել հացի փշրանքների մեջ:
_Աղացած մսի այս քանակից ստացվում է 11 կոտլետ:
_Վերցնել տապակը, լցնել բուսայուղ, տապակել երկու կողմից՝ մինչև ոսկե դարչնագույնը:
_Վերցնել համապատասխան ջեռոցի տապակ: Դասավորել կոտլետները, ծածկել դրանք փայլաթիթեղով և դնել ջեռոցը:
Եփել 200 աստիճանով 30-35 րոպե:

Ուտեստը մատուցեք սեղանին:
Կոտլետները հյութալի են ստացվում, իսկ թթու վարունգը և ձուն դրանց տալիս են հատուկ համ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կիևյան կոտլետներ







