Եթե ուզում եք պատրաստել համեղ, բերանում հալչող, ախորժելի մսով ուտեստ, ապա այս բաղադրատոմսը հենց ձեզ համար է:
Այն արժանի է մատուցվելու ամենաքմահաճ հյուրերին։
Առաջարկում ենք փորձել այս համեղ բաղադրատոմսը։

Մսով ուտեստ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Տավարի միս 500 գր
_Թթվասեր 2 ճաշի գդալ
_Շամպինիոններ 200 գր
_Սոխ 2 հատ
_Մանանեխ 1 ճաշի գդալ
_Ալյուր 1 ճաշի գդալ
_Աղ և համեմունքներ
_Ջուր 200 գր
_Բուսական յուղ 1 ճաշի գդալ

Մսով ուտեստ. Պատրաստման եղանակը
_Միսը կտրատել խորանարդներով, կամ շերտերով, սոխը՝ բարակ կիսաօղակներով, շամպինիոնները՝ շերտերով։
_Առանձին տապակել միսը տաքացրած թավայի մեջ։ Երբ կտորները սկսեն կարմրել, ավելացնել ալյուրը և արագ խառնել ամեն ինչ։
_Տապակել սոխը մինչև կիսաեփ լինի, ավելացնել սունկը և տապակել մինչև հեղուկը լրիվ գոլորշիանա։
_Ավելացնել համեմունքները, աղը և թթվասերը, մանանեխը և ջուրը լցնել սոխով սնկերի մեջ, խառնել։
_Այժմ այս սոուսին ավելացնել միսը, ծածկել կափարիչով, կրակն իջեցնել և շոգեխաշել ուտեստը մինչև միսը լավ եփվի։

Հուշում. որպեսզի միսը ավելի հյութեղ լինի, տապակեք այն շատ տաք յուղի մեջ, այդ դեպքում մսի հյութը կխառնվի սոուսի հետ, հենց դա է ճաշատեսակին տալիս իր յուրահատուկ համն ու բույրը։
Կարելի է միսը տապակել չկպչող թավայի մեջ՝ առանց յուղի, որի շնորհիվ ճաշատեսակն ավելորդ յուղայնություն չի ունենա:
Բարի ախորժակ:







