Շերտավոր խմորով մսով պիրոգն ուղղակի հիասքանչ է։
Խմորը թեթև է, ունիվերսալ, հարմար է ցանկացած միջուկով կարկանդակներ թխելու համար։

Մսով պիրոգ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ջուր 1,5 բաժակ
_Աղ 1,5 թեյի գդալ
_Ալյուր 5 բաժակ
_Բուսական յուղ 40 մլ
_Կարագ 90 գր
_Աղացած միս 250 գր
_Սոխ 1,5 հատ
_Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի
_Ընկույզ 2 ճաշի գդալ


Մսով պիրոգ. Պատրաստման եղանակը
_Խմորի համար բոլոր բաղադրիչները խառնել, հունցել, ծածկել և թողնել 20 րոպե։
_Կտրել սոխը փոքր խորանարդներով և տապակել, մինչև փափկի:
_Ավելացնել աղացած միսը, խառնել և տապակել, աղ, պղպեղ և համեմունքներ ավելացնել ըստ ճաշակի։ Տապակել, մինչև պատրաստ լինի:
_Ավելացնել կտրատած ընկույզն ու խառնել։
_Խմորը բաժանել 2 մասի։
_Գրտնակել բարակ շերտով և շերտի երկայնքով կտրվածքներ անել՝ եռանկյուններ ստանալու համար։ Շրջանակի մեջտեղը պետք չէ կտրել։
_Քսել հալած կարագ և յուրաքանչյուր եռանկյունը ծալել դեպի կենտրոն:
_Նույնն անել խմորի երկրորդ մասի հետ:
_Ծալծլված խմորը գրտնակել և կրկնել կտրվածքները, կարագ քսել և ծալել, նորից գրտնակել։
_Խմորը մի շերտը գրտնակել դնել ձևամանի մեջ և կողքերը ձևավորել։
_Լցնել միջուկը և ծածկել խմորի երկրորդ մասով, որը պետք է ձևավոր կտրել։
_Պատառաքաղով վերին շերտի վրա անցքեր անել, որ թխելու ժամանակ գոլորշին դուրս գա։
_Խմորին քսել հարած դեղնուց։
_Թխել 180 աստիճանով տաքացված ջեռոցում, մոտ 40 — 50 րոպե։


Կարկանդակը փափուկ, շերտավոր, նուրբ ու հյութալի է ստացվում, հիանալի ուտեստ է ընթրիքի համար։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Անչափ համեղ մսով պիրոգ







