Մսով պիրոգ. Ընդամենը 30 րոպե և ուտեստը պատրաստ է

Մսով պիրոգ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Այս Մսով պիրոգի առավելությունը ոչ միայն պատրաստման արագության, այլ զարմանալի համի, փափուկ ու փարթամ խմորի մեջ է։

Այն ստացվում է հագեցնող, բուրավետ, բավարար է մեծ ընտանիքի համար։

Մսով պիրոգ

Մսով պիրոգ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ալյուր 400 գր

_Աղ 1 թեյի գդալ

_Շաքար 1 թեյի գդալ

_Տաք ջուր կամ տաք կաթ 250 մլ

_Փափկած կարագ 50 գր

_Աղացած միս 400 գր

_Սխտոր, աղ, պղպեղ, համեմունքներ, կանաչիներ՝ ըստ ճաշակի

_Սոխ 2 հատ

_Կարտոֆիլ 4 հատ

Մսով պիրոգ

Մսով պիրոգ. Պատրաստման եղանակը

_Մաղած ալյուրը խառնել աղի և շաքարի հետ, լցնել տաք կաթի կամ ջրի մեջ, խառնել։

_Ավելացնել փափկած կարագը և խառնել, ստանալ հարթ խմոր:

_Խմորը բաժանել 8 մասի, ծածկել թաղանթով և թողնել սեղանի վրա 20 րոպե։

_Միջուկի համար կարտոֆիլը եփել աղ արած ջրի մեջ, կարագով տրորել և վերածել պյուրեի։

_Աղացած միսը համեմել աղով, պղպեղով, համեմունքներով, տապակել բուսայուղի մեջ, ավելացնել սոխի խորանարդիկներն ու մանր կտրատած սխտորը։

_Ձևամանը կողքերով յուղել և դնել՝ մի շերտ խմոր, վրան քսել կարագ և դնել կարտոֆիլի միջուկը, նորից՝ խմորի մի շերտ կարագով և մսային միջուկ։

_Այսպես՝ հերթագայելով հավաքել ամբողջ պիրոգը:

_Վերջին շերտը խմոր պետք է լինի։

_Քսել հարած դեղնուց և կտրատել բաժիններով, որպեսզի ավելի լավ թխվի։

_Թխել 180 աստիճանով մոտ 35-40 րոպե։

_Մի փոքր թողնել սառչի ձևամանի մեջ և կտորները հանել մատուցման ափսեի վրա։

Մսով պիրոգ

Այսպիսի հագեցնող ու բուրավետ կարկանդակ կարելի է մատուցել որպես հավելում տարբեր ուտեստների, աղցանների հետ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Անչափ համեղ մսով պիրոգ

Խնդրում ենք Գնահատեք