Կարտոֆիլով և մսով պիրոգ շերտավոր խմորով. Այս ընթրիքը պատրաստելու համար ստիպված չեք լինի շատ ժամանակ ծախսել 

մսով պիրոգ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

եթե որոշեք պատրաստել Կարտոֆիլով և մսով պիրոգ, ստիպված չեք լինի երկար ժամանակ չարչարվել խմորի պատրասատման վրա: 15 րոպեում կհունցեք և կսպասեք ևս 15 րոպե՝ նախքան սառցախցիկից հանելը։ Կես ժամից կունենաք ճկուն խմոր, որի հետ աշխատելը հաճելի է։

Միջուկը պատրաստելը նույնպես շատ արագ կստացվի։ Բավական է մաքրել բանջարեղենը, իսկ հետո խառնել մսի ու համեմունքների հետ։

մսով պիրոգ

Կարտոֆիլով և մսով պիրոգ. Բաղադրիչներ

_ Ցորենի ալյուր 750 գ

_ Կարագ 300 գ

_ Թթվասեր 200 գ

_ Աղ 2 թեյի գդալ

_ Փխրեցուցիչ 1,5 թեյի գդալ

_ Ձու 3 հատ

_ Խոզի միս 400 գ

_ Կարտոֆիլ 3 հատ

_ Սոխ 2 հատ

_ Սև պղպեղ (աղացած) ըստ ճաշակի

_ Չաման՝ ըստ ճաշակի

_ Համեմ՝ ըստ ճաշակի

մսով պիրոգ մսով պիրոգ
Կարտոֆիլով և մսով պիրոգ. Պատրաստման եղանակը

_ Խորը ամանի մեջ լցնել ցորենի ալյուրը։ Սառեցրած կարագը քերել։ Ամեն ինչ ձեռքերով մանրացնել փշրանքներով:

_ Առանձին ամանի մեջ խառնել թթվասերը փխրեցուցիչի հետ և 1 թեյի գդալ աղ, ամեն ինչ լավ խառնել:

_ Ստացված զանգվածը, 2 դեղնուց ու 3 սպիտակուց ավելացնել փշրանքներին, խառնել գդալով, այնուհետև ձեռքերով հունցել խմորը։

_ Խմորը ծածկել և դնել սառնարանում 15 րոպեով։

_ Մաքրել բանջարեղենը: Կարտոֆիլը կտրատել խորանարդիկնեով, սոխը՝ մանրացնել։

_ Ավելացնել աղացած միս, աղ, սև պղպեղ, չաման և համեմ։ Բոլոր բաղադրիչները մանրակրկիտ խառնել։

_Սեղանին ցանել ալյուր, խմորը երկու մասի բաժանել, մեկը բարակ շերտով գրտնակել։

_ Դնել այն յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա:

_ Այնուհետև միջուկը լցնել փոքրիկ ամանի մեջ և չափաբաժինները դասավորել խմորի վրա՝ իրարից հեռու։

_ Խմորի երկրորդ մասը գրտնակել բարակ շերտով։ Դնել միջուկի վրա։ Եզրերը սեղմել, մատներով անցնել շարված միջուկի արանքով՝ կարկանդակներ կազմելով։

_ Դեղնուցը հարել, քսել խմորին, ցանել քնջութի սերմեր։

_ 30-35 րոպեով դնել 180 աստիճան տաքացրած ջեռոց։

մսով պիրոգ
Բուրավետ ուտեստը պատրաստ է:

Կարկանդակները սուր դանակով բաժանել և դնել մեծ ափսեի վրա: Նուրբ խմորն ու անզուգական միջուկը կգրավեն բոլորին։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Անչափ համեղ մսով պիրոգ

Խնդրում ենք Գնահատեք