Մսով պիրոգ. Հագեցնող խորտիկ կամ ընթրիք

Մսով պիրոգ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ձեզ ենք ուզում ներկայացնել համեղ և պարզ մսով պիրոգի բաղադրատոմս, որով յուրաքանչյուրը կարող է պատրաստել տանը:

Մսով պիրոգը ստացվում է, ոչ միայն համեղ և հյութալի, այլ նաև գեղեցիկ: Փափուկ խմորը առատ լցոնմամբ՝ հագեցնող խորտիկ կամ ընթրիք է, շքեղ ուտեստ տոնական սեղանի համար:

Մսով պիրոգ

Մսով պիրոգ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ջուր 500 մլ

_Աղ 1 թեյի գդալ

_Ալյուր 7 բաժակ

Լցոնի համար

_Աղացած տավարի միս 500 գր

_Բուսական յուղ 0.5 բաժակ

_Սոխ 1 հատ

_Լոլիկ 1 հատ

_Չիլի պղպեղ 5 հատ

_Չաման, կարմիր պղպեղ, աղ

Մսով պիրոգ

Մսով պիրոգ

Մսով պիրոգ. Պատրաստման եղանակը

_Մաղել ալյուրը և ավելացնել այն աղով ջրի մեջ, հունցել առաձգական խմոր:

_Ծածկել և թողնել 30 րոպե:

_Բուսական յուղի մեջ տապակել սոխը խորանարդներով՝ մանր կտրատած չիլի պղպեղի հետ միասին: Երբ ամեն ինչ փափկի, ավելացնել աղացած միսը, խառնել, աղ անել և տապակել:

_Ավելացնել լոլիկի խորանարդները, խառնել և եփել:

_Լցնել անուշաբույր կանաչիներ, համեմունքներ, խառնել, թողնել կրակին մի քանի րոպե և վերցնել:

_Խմորը բաժանել 2 մասի:

_Մի մասը գրտնակել բարակ շերտով, քսել հալած կարագ և ծալել՝ ամեն անգամ քսել կարագով, նույնը կրկնել՝ երկրորդ մասով

_Ստացված շերտը մի փոքր գրտնակել ձեր ձևամանի չափով:

_Մեկը տարածել կաղապարի մեջ, վրան աղացած մսով լցոնը լցնել և ծածկել խմորի երկրորդ շերտով, սեղմել եզրերը և կտրվածքներ կատարել շրջանագծով՝ ինչպես նկարում է:

_Քսել հարած դեղնուց:

_Թխել 40-50 րոպե 180 աստիճանով տաքացված ջեռոցում:

Մսով պիրոգ

Մսով պիրոգ

Պիրոգը ստացվում է հյութալի, անուշաբույր, փափուկ, խմորը չի քանդվում:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Անչափ համեղ՝ Մսով պիրոգ

Խնդրում ենք Գնահատեք