Մսով ջեռեփուկ. Իդեալական ընթրիք ընտանեկան հավաքույթների համար

Մսով ջեռեփուկ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Այսօր մենք ձեզ կներկայացնենք, թե ինչպես պատրաստել խոզի նուրբ Մսով ջեռեփուկ ընթրիքի համար։

Այն շատ հյութալի է, նուրբ, շքեղ համով պանրի կեղևի տակ։ Անպայման փորձեք այն, այս ուտեստով ձեր ընթրիքը իսկական տոնի կվերածվի։

Մսով ջեռեփուկ

Մսով ջեռեփուկ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Խոզի բդի միս 850 գր

_Սոխ 300 գր

_Սունկ 400 գր

_Լոլիկ 3 հատ

_Պանիր 80-100 գր

_Աղ՝ ըստ ճաշակի

_Կանաչիներ՝ ըստ ճաշակի

_Աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

_Բուսական յուղ 3 ճաշի գդալ

Մսով ջեռեփուկ

Մսով ջեռեփուկ. Պատրաստման եղանակը

_Սոխը կտրատել քառորդ օղակներով, սունկը մանր կտրատել։

_Թավայի մեջ լցնել բուսայուղը, ավելացնել սոխը և տապակել մինչև թափանցիկանա:

_Ապա ավելացնել սունկը և տապակել սոխի հետ միասին 5 րոպե, համեմել աղով և տապակել մինչև բաց ոսկեգույնը։

_Լոլիկը կտրատել կիսաօղակներով, պանիրը քերել խոշոր քերիչով։

_Վերցնել խոզի միսը և 8 մասի կտրել մանրաթելերի ուղղությամբ՝ 1,5 սմ հաստությամբ:

_Վերցնել ջեռոցի համար նախատեսված ամանը, քսել բուսայուղով, մի քիչ սոխ դնել, վրան միսը շարել, այն թեթևակի յուղել բուսայուղով։

_Մսի վրա հավասարաչափ ցանել համեմունքները, վրան լցնել տապակած սունկը։

_Լոլիկի շերտերը դնել սնկերի վրա, լոլիկի վրա մի քիչ աղ ավելացնել։

_Դնել 200 աստիճան տաքացրած ջեռոցը 50 րոպե։

_Այնուհետև հանել, վրան քերած պանիրը ցանել և 5 րոպե նորից դնել ջեռոցը:

Պատրաստի կերակուրի վրա ցանել մանր կտրատած կանաչիներ։

Մսով ջեռեփուկ

Շատ համեղ և ախորժելի ուտեստ է ստացվում, ձեր ընտանեկան ընթրիքն ակնթարթորեն սովորականից կդառնա տոնական։

Բարի ախորժակ

Տեսանյութ

Աշխարհի ամենաարագ և համեղ ընթրիք

Խնդրում ենք Գնահատեք